Թուրքիայի դրական հայտարարություններն ու ուղերձները պետք է ուղեկցվեն կոնկրետ գործողություններով, հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Պիտեր Ստանոն, հաղորդում է թուրքական Ahval-ը։
«Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ԵՄ-ի դիրքորոշումը պարզ է․ լարվածությունը պետք է նվազի, մեր նպատակը պետք է լինի երկխոսության և փոխգործակցության զարգացումը, որը հիմնված կլինի փոխադարձ շահերի վրա, և կգործի փոխշահավետ շրջանակներում»,-ասել է ԵՄ մամուլի քարտուղարը:
Ստանոն հավելել է, որ ԵՄ-ի դիրքորոշումը Թուրքիային կփոխանցվի հաջորդ շաբաթ Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպման ժամանակ։
Անցյալ շաբաթ ԵՄ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ տեսակոնֆերանսի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ «Եվրամիությունը նախկինի պես կարևոր տեղ է զբաղեցնում Թուրքիայի օրակարգում, և երկիրն իր ապագան տեսնում է Եվրոպայում»: