Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբին հայտարարել է, որ Իրանի հարձակման դեպքում հրեական պետությունը շատ կոշտ պատասխան կտա, բայց միևնույն ժամանակ ընդգծել է, որ Իսրայելը լայնածավալ պատերազմ չի ցանկանում: «Մենք հետևում ենք, որ թշնամիները գիտակցեն, որ մեզ վրա ցանկացած հարձակում կարժանանա այնպիսի պատասխանի, որը կստիպի նրանց զղջալ իրենց ագրեսիայի համար»,- ասել է Հանեգբին:               
 

Քերի Քավանո. Ալիևն իրեն այնպես է պահում, կարծես ԼՂ հակամարտությունը լուծված է, մինչդեռ առանցքային հարցերը դեռևս մնում են չլուծված

Քերի Քավանո. Ալիևն իրեն այնպես է պահում, կարծես ԼՂ հակամարտությունը լուծված է, մինչդեռ առանցքային հարցերը դեռևս մնում են չլուծված
14.01.2021 | 19:16

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Քերի Քավանոն անդրադարձել է Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը։

«Եռակողմ հանդիպման դրական կողմն այն է, որ Պուտինը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը։ Եռակողմ հանդիպման անհանգստացնող կողմն այն է, որ Ալիևն իրեն այնպես է պահում, կարծես հակամարտությունը լուծված է, իսկ դա այդպես չէ, առանցքային հարցերը դեռևս մնում են չլուծված»,- թվիթերում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանախագահ։ Քավանոյի խոսքով՝ «համապարփակ կարգավորումն անհրաժեշտ է կայուն խաղաղության և բարգավաճման հիմք ստեղծելու համար»։
Հունվարի 11-ին Մոսկվայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Դիտվել է՝ 4809

Մեկնաբանություններ