Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը մեզ ավելի քան երբեւէ թվում է իրավական առումով ուժեղ, օրինական եւ արդար

Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը մեզ ավելի քան երբեւէ թվում է իրավական առումով ուժեղ, օրինական եւ արդար
23.12.2020 | 22:16

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Վալանսի քաղաքային խորհրդի բանաձեւը Ֆրանսիայի եւ միջազգային հանրության կողմից Արցախի ճանաչման մասին:

«2020-ի դեկտեմբերի 14-ի քաղաքային խորհրդի նիստ
Վալանսի քաղաքային խորհուրդը,
Հիմք ընդունելով տեղական ինքնակառավարման մարմինների ընդհանուր օրենսգիրքը եւ մասնավորապես Լ 2121-29 հոդվածի վերջին պարբերությունը, համաձայն որի՝ «Քաղաքային խորհուրդները կարող են կոչեր ընդունել տեղական բնույթի բոլոր հարցերի վերաբերյալ»,
Հիմք ընդունելով, որ Վալանս եւ Իջեւան (Տավուշի մարզ) քաղաքները 1995-ից ի վեր քույր քաղաքներ են, եւ որ Վալանսը 2015-ից բարեկամական հարաբերություններ ունի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի հետ, որոնց խորհրդանշում է երկու համայնքների միջեւ կնքված բարեկամության հռչակագիրը,
Հիմք ընդունելով, որ Ֆրանսիան Հայաստանի հետ ունի հազարամյա բարեկամական հարաբերություններ եւ ավելի քան 100 տարուց ի վեր պատմական եւ համընդհանուր պատասխանատվություն է կիսում 1915-ի հայ ժողովրդի ապրած ցեղասպանության հարցում։
Հաշվի առնելով սույն թվականի հուլիսի 12-ին Տավուշի մարզում ծանր զենքի կիրառմամբ ադրբեջանական բանակի հարձակումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք վրա, որի սահմանները մինչդեռ միջազգայնորեն ճանաչված են։


Հաշվի առնելով սեպտեմբերի 27-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայերի դեմ Ադրբեջանի միակողմանի պատերազմի սանձազերծումը՝ 44 օր շարունակ թիրախավորելով խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտի եւ սահմանամերձ համայնքների բնակիչներին, եւ որ այս ռմբակոծությունները խաղաղ բնակչության շրջանում մեծաթիվ զոհերի պատճառ են հանդիսացել՝ արտաքսման դատապարտելով հազարավոր արցախցիների,
Հաշվի առնելով, որ ադրբեջանական բանակի գործողությունները, որի շարքերում ներգրավված էին Սիրիայում ջիհադական խմբավորումներում կռված վարձկաններ, մարդասիրական ճգնաժամ են առաջացրել Լեռնային Ղարաբաղում, որն ուղեկցվել է զինված հակամարտության մասին միջազգային կոնվենցիաների լուրջ խախտումներով (մասնավորապես արգելված այնպիսի զենքերի օգտագործում, ինչպիսիք են կլաստերային զինամթերքը կամ ֆոսֆորային ռումբերը եւ այլն),
Հաշվի առնելով 1994-ի հրադադարի համաձայնագրից ի վեր եւ մասնավորապես ԵԱՀԿ-ի ներքո գործող Մինսկի խմբի շրջանակներում Ֆրանսիայի կողմից այս սառեցված հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը, որոնք, սակայն, ի վերջո հանգեցրել են նրա խիստ չեզոք դերին,
Հաշվի առնելով, որ Ռուսաստանի հովանու ներքո նոյեմբերի 9-ին կնքվել է զինադադարի վերջնական համաձայնագիր, որին Ֆրանսիան մասնակից չի դարձվել, եւ որով, այնուամենայնիվ, սահմանվում են Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի եւ ադրբեջանական բանակի այդ իսկ օրը զբաղեցրած դիրքերը՝ կեսից ավելին կրճատելով նախկին սահմանները, որոնք սակայն կայուն էին 1994 թ.-ի զինադադարի համաձայնագրից ի վեր,
Հաշվի առնելով, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի սկզբունք է, որի համաձայն Լեռնային Ղարաբաղի հայերը 1988-ից ի վեր նախաձեռնել են ինքնորոշման դանդաղ գործընթաց, ինչպես նախատեսված է Միացյալ ազգերի կանոնադրության մեջ, 1991-ի սեպտեմբերի 2-ին ընդունելով անկախության հռչակագիր, որն հաստատվել է 1991-ի դեկտեմբերի 10-ի լայնորեն կողմ քվեարկած ինքնորոշման հանրաքվեով։


Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը երեսուն տարուց ավել սեփական ժողովրդին մշտապես երաշխավորել է ինստիտուցիոնալ կայունություն՝ երբեւէ չվիճարկված ժողովրդավարական հիմքերով, տարածքային ամբողջականություն եւ պաշտպանություն, ինչպես նաեւ տնտեսական եւ մշակութային բարգավաճում:
Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը համախմբում է միջազգային հանրային իրավունքով ընդունված պետության բոլոր բաղադրիչները՝ տարածք, բնակչություն, ինքնիշխանության, որոնք իրավական տեսանկյունից մարմնավորում են Արցախի ժողովրդին եւ պետք է հանգեցնեն այն բանին, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը այսուհետ համարվի որպես իր ժողովրդի ինքնիշխանությունը ներկայացնող սուբյեկտ,
Հաշվի առնելով վերջապես, որ տարբեր քաղաքական կուսակցությունների հարող ֆրանսիացի խորհրդարանականներ կոչ են անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որ սույն թվականի հոկտեմբերի 19-ին Ազգային ժողով է ներկայացվել Արցախի Հանրապետության ճանաչման բանաձեւի առաջարկ եւ որ նույնանման բանաձեւ է ընդունվել Սենատում նոյեմբերի 25-ին, որ, բացի դրանից՝ շուրջ տասնհինգ քաղաքապետներ եւ երեսուն ՏԻՄ ընտրված անդամներ սատարում են Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության միջազգային ճանաչման ազգային կոչին,
Հաշվի առնելով, որ այսօր միայն Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության միջազգային ճանաչումը կարող է երաշխավորել խաղաղություն տարածաշրջանում՝ անխուսափելիորեն հանգեցնելով հրադադարին հաջորդող միջազգային պայմանագրի, փուլ, որն անհրաժեշտ է Հարավային Կովկասում արդար եւ կայուն իրավիճակ ստեղծելուն միտված եւ բոլոր կողմերը ներառող խաղաղ գործընթացի հասնելու համար, որը կհարգի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքները։


Վերոնշյալից բխում է, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունն մեզ ավելի քան երբեւէ թվում է իրավական առումով ուժեղ, օրինական եւ արդար:
Հիմք ընդունելով Վալանսի քաղաքային խորհրդի ընտրված անդամների ներկայացրած բանաձեւի առաջարկը, քննարկումից հետո, ընդունում է հետեւյալ կոչը․
Հոդված 1. որ Ֆրանսիական դիվանագիտությունը վերանայի իր ռազմավարությունը եւ ընդունի հետեւյալ դիրքորոշումը.
Ֆրանսիան ճանաչում է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը։ Ֆրանսիան դիվանագիտական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի եւ Արցախի իշխանություններին եւ ներգրավվում է Եվրոպային եւ միջազգային հանրությանը դեպի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության ճանաչմանը տանելու գործում:
Հոդված 2. Սույն որոշումը կուղղվի Ֆրանսիայի Հանրապետության նախագահին եւ Ֆրանսիայի կառավարությանը»:

Դիտվել է՝ 5457

Մեկնաբանություններ