Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան մինչև 2024 թվականի վերջ ՈՒկրաինային 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ կտրամադրեն՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Հոկտեմբերի 11-ին Գերմանիա ժամանած ՈՒկրաինայի նախագահը ճեպազրույցում հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ հակամարտության ավարտը տեսնել ոչ ուշ, քան 2025 թվականը։               
 

Իրանը պատրաստ է օգնել Երևանի և Բաքվի միջև հակամարտության վերջնական կարգավորմանը

Իրանը պատրաստ է օգնել Երևանի և Բաքվի միջև հակամարտության վերջնական կարգավորմանը
23.12.2020 | 14:26

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին ասել է, որ ուրախ է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հակամարտության դադարեցման կապակցությամբ՝ հայտարարելով, որ «Իրանը պատրաստ է օգնել երկու հարևան երկրների միջև հակամարտության վերջնական կարգավորմանը»,- գրում է IRNA-ն։


Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպման ժամանակ Վաեզին հավելել է, որ Իրանը միշտ համարել է, որ «երկրների, հատկապես հարևան երկրների միջև տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, և որ պատերազմը ոչ մի կերպ չի կարող փոխարինել քաղաքական լուծումներին»: «Ինչպես ընդգծել է Ադրբեջանի նախագահը, Իրանն այդ երկրի հետ իր սահմանը համարում է խաղաղության և բարեկամության սահման, միշտ հարգել է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և կոչ արել մյուս երկրներին հարգել միմյանց տարածքային ամբողջականությունը»,- հավելել է նա։

Դիտվել է՝ 2002

Մեկնաբանություններ