ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը կարծում է, որ ադրբեջանցի զինծառայողների՝ ՀՀ տարածքում ճանապարհով քայլելու կամ սահմաններին մոտենալու մեջ մտահոգվելու և խուճապի առիթ չկա։ «Զինուժ մեդիային» հարցազրույցում նա ասել է, որ մտահոգվելու բան չկա, պետք է շատ ուշադիր լինել և զանգել ԱԱԾ անհասկանալի դեպքերի ժամանակ։ Նա նաև նշել է, որ ռուս սահմանապահների տեղակայումը ՀՀ ինքնիշխանության կորուստ համարել չի կարելի։