Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Վճռական տրամադրված Թուրքիան ցույց է տալիս իր ուժը և ներխուժում է Ռուսաստանի ազդեցության ոլորտ

Վճռական տրամադրված Թուրքիան ցույց է տալիս իր ուժը և ներխուժում է Ռուսաստանի ազդեցության ոլորտ
20.12.2020 | 21:07

The Wall Street Journal-ը գրում է՝ երբ անցյալ ամիս Ռուսաստանը միանձնյա նպաստեց Ադրբեջանի և Հայաստանի՝ նախկին ԽՍՀՄ երկու հանրապետությունների ռազմական գործողությունների դադարեցմանը, Կրեմլը Թուրքիային նշանակալից զիջում արեց՝ թույլ տալով Անկարային կատարել այդ համաձայնագիրը:


Թուրքիայի ուժեղ ռազմական աջակցությունը Ադրբեջանին իրողություն է, որը Կրեմլը, ինչպես ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, չի կարող հաշվի չառնել:
Անցյալ ամիս՝ զինադադարից մի քանի օր անց, ռուսական հեռուստաընկերությանը հարցազրույցում նա ասաց՝ պատասխանելով Կովկասում Թուրքիայի առաքելության մասին հարցին. «Բայց ի՞նչ կարող եմ ձեզ ասել: Սրանք Խորհրդային Միության փլուզման աշխարհաքաղաքական հետևանքներն են»: Թուրքիայի ներխուժումը տարածք, որը Կրեմլը ավանդաբար համարում է իր բացառիկ ազդեցության գոտին, խորհրդանշում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ՆԱՏՕ-ի անդամ և ԱՄՆ երբեմնի դաշնակից Թուրքիայի հզոր ջանքերի վերածում Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի խաչմերուկում: Թուրքիան որոշիչ դեր խաղաց հայկական զորքերի նկատմամբ Ադրբեջանի հաղթանակի գործում՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողությունը հաստատելու համար: Դա անջատված տարածաշրջան է, չճանաչված հանրապետություն, որը դաշնակից է Հայաստանին, բայց 1990-ականների սկզբից գտնվում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում:
Այս շաբաթ Էրդողանը պատվավոր հյուր էր Ադրբեջանում անցկացվող զորահանդեսին, որը ցույց էր տալիս թուրքական անօդաչու թռչող սարքերով օժանդակություն ադրբեջանական զորքերին, որոնք հաջողությամբ ավարտեցին Լեռնային Ղարաբաղի գրավյալ տարածքները հետ բերելու արշավը: Այս գործողության արդյունքում տասնյակ հազարավոր հայեր, ովքեր երկար ժամանակ ապրել են այս տարածքներում, ստիպված եղան լքել իրենց տները: «Հենց հայրենական պատերազմի առաջին իսկ օրերից մենք զգացինք Թուրքիայի աջակցությունը»,- հինգշաբթի օրը շքերթին իր ելույթում ասաց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Թուրք-ադրբեջանական դաշինքը հստակորեն ցուցադրվում է նաև Թուրքիայում, որտեղ ամբողջ վերջին մեկ ամսվա ընթացքում Ստամբուլում գտնվող 220-մետրանոց հեռուստաաշտարակը լուսավորված է երկու երկրների դրոշների գույներով:
Թուրք վերլուծաբանների կարծիքով՝ Ռուսաստանը շարունակում է մնալ գերիշխող ուժ տարածաշրջանում, և վերջին իրադարձությունները էլ ավելի են ամրապնդում այդ կարգավիճակը՝ հաշվի առնելով խաղաղության համաձայնագրի շրջանակներում Ադրբեջանում 2000-անոց ռուսական զորքերի առկայությունը:


Վերլուծաբանները ենթադրում են նաև, որ Պուտինը, հնարավոր է, թույլ տվեց Անկարային հզոր դերակատար դառնալ Կովկասում՝ ակնկալելով Թուրքիայի և ՆԱՏՕ-ի մյուս անդամների միջև սեպի խրումը շարունակելու ավելի կարևոր առաջադրանքը: Բայց, նրանց կարծիքով, մի քանի ամիս առաջ անհնար էր պատկերացնել, որ Մոսկվան անտարբեր կմնա, երբ հայկական բանակը, որին Ռուսաստանը մատակարարում էր զենքով և ռազմական տեխնիկայով, ջախջախվի ադրբեջանական զորքերի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ: Նրանք նշում են, որ Ռուսաստանը ստիպված էր կատարել Թուրքիայի որոշ պահանջներ, մասնավորապես՝ պայմաններ ապահովել Հայաստանի տարածքով 50-կիլոմետրանոց տրանսպորտային միջանցք ստեղծելու համար, որը Ադրբեջանը կապելու է իր էքսկլավ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը: Միջանցքը թույլ կտա ուղիղ ճանապարհային փոխադրում Անկարայից Բաքու:


«Սա հսկայական հաղթանակ է Թուրքիայի համար,- ասաց Ստամբուլի Մարմարա համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի պրոֆեսոր Բեհլուլ Օզքանը:- Սա թերևս Թուրքիայի արտաքին քաղաքական միակ հաղթանակն է վերջին 5-6 տարիների ընթացքում»:
Այսօր Անկարայի դերը Լեռնային Ղարաբաղի պատերազմում և դրա նախնական կարգավորումը կտրուկ հակադրվում են խաղաղ բանակցություններում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի բացակայությանը: Ռուսաստանի հետ միասին երկու երկրներն էլ համատեղ ղեկավարում են Մինսկի խումբը, որը ստեղծվել է 1994-ին՝ միջէթնիկական հակամարտության լուծմանը օգնելու համար: Հոկտեմբերին Վաշինգտոնը և Փարիզը միջնորդեցին հրադադարի հաստատում, բայց այդ պայմանավորվածությունները միանգամից խախտվեցին: Զարմանալի է, ասում է Բեհլուլ Օզքանը, որ Թուրքիայի «նետումը» Կովկաս զերծ էր նեոօսմանական և համաիսլամական երանգից, որով Էրդողանը վերջին տարիներին իրականացնում էր իր արտաքին քաղաքական նախաձեռնությունների մեծ մասը՝ սկսած Սիրիայի և Լիբիայի ռազմական միջամտությունից մինչև Միջերկրական ծովում Հունաստանի և Կիպրոսի մարտահրավերները: «Դա շատ պրագմատիկ և մանրակրկիտ հաշվարկված մոտեցում էր»,- ասում է Օզքանը: Երբ 1991-ին ԽՍՀՄ-ը փլուզվեց, Թուրքիան փորձեց օգտվել հանկարծակի վակուումից՝ խորացնելով կապերը Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի նորանկախ պետությունների հետ՝ շեշտը դնելով միավորող կրոնի, իսլամի և ընդհանուր էթնիկական և լեզվական ժառանգության վրա: Սակայն ամիսներ շարունակ Կրեմլը կարմիր գիծ է գծել՝ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների աճող նկրտումների դեմն առնելու համար:


1992-ին հայկական զորքերը հարձակվեցին և գրավեցին Շուշին՝ ռազմավարական կարևորություն ունեցող քաղաքը, որը վերահսկում է Ստեփանակերտի տարածաշրջանային մայրաքաղաքի մոտեցումները, Հայաստանն ու Ադրբեջանը 4 տարի մղել են իրենց առաջին պատերազմը այն վերահսկելու համար: Թուրքիայում ճնշումը մեծացավ այն ժամանակվա վարչապետ Սուլեյման Դեմիրելի վրա, ումից պահանջում էին աջակցել Ադրբեջանին: Բայց այն բանից հետո, երբ Ռուսաստանի պաշտպանության նախարար Եվգենի Շապոշնիկովը նախազգուշացրեց, որ ցանկացած միջամտություն կարող է մոլորակը հասցնել «Երրորդ համաշխարհային պատերազմի եզրին», Դեմիրելը անմիջապես մի կողմ դրեց ռազմական արշավախմբի ծրագրերը:
1993-ին Թուրքիան փակեց Հայաստանի հետ սահմանը՝ Ադրբեջանին աջակցելու համար, բայց ավելի զգուշավոր մարտավարություն որդեգրեց՝ կենտրոնանալով համատեղ էներգետիկ նախագծերի վրա Բաքվի հետ իր հարաբերությունները խորացնելու համար՝ առանց սադրելու Մոսկվային: Թուրքիան նույնպես սկսել է դանդաղ վարժեցնել ադրբեջանցի սպաներին ու զինվորներին:


2003-ին, երբ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստանձնեց Թուրքիայի ղեկավարությունը, և Իլհամ Ալիևը փոխարինեց իր հանգուցյալ հորը Ադրբեջանի նախագահի պաշտոնում, այս մարտավարությունը առավելագույնս օգտագործվեց:
Էրդողանի ավելի կոշտ քաղաքականությունը ռիսկային էր, քանի որ Պուտինի ղեկավարությամբ Ռուսաստանը քիչ է տատանվում ռազմական միջամտությունից, եթե զգում է, որ իր գերակայությունը նախկին խորհրդային հանրապետությունների վրա կասկածի և սպառնալիքի տակ է: Բայց Ալիևը՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտ, հեղինակավոր համալսարան, որը երկար ժամանակ դիվանագետներ է պատրաստել երկրի համար, մանևրեց փոխզիջման որոնման մեջ՝ գազատարը բացելով Թուրքիայով, միևնույն ժամանակ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ Ռուսաստանի ներդրողների համար, որոնք ֆինանսավորում են Ադրբեջանի էներգետիկ ոլորտը: «Պարոն Ալիևը շատ խելացի մարդ է,- ասում է թուրք սյունակագիր Այդին Սեզերը, որը ծառայել է որպես առևտրի կցորդ Մոսկվայում:- Նա գիտի ինչպես վարվել ռուսների հետ»:
2009-ին, մինչ Անկարան լուռ ավելացնում էր իր ազդեցությունը Բաքվի վրա, Ալիևը ցույց տվեց, որ նա նաև ի վիճակի է ազդել թուրքական քաղաքականության վրա: Նույն թվականին Էրդողանը դիտարկեց Հայաստանի հետ սահմանները վերաբացելու և ՀՀ կառավարության հետ դիվանագիտական հարաբերությունները վերսկսելու հնարավորությունը, բայց հրաժարվեց այդ ծրագրերից, երբ Ադրբեջանի ղեկավարը սպառնաց սահմանափակել Թուրքիային էներգիայի մատակարարումը:


Բավական նավթադոլարներով, ինչպես նաև Թուրքիայի, Իսրայելի և Ուկրաինայի աջակցությամբ Ադրբեջանը հետզհետե ստեղծեց հզոր բանակ, որն ունակ էր հաղթահարելու խրամատների կիլոմետրերը, որոնք հայերը փորել էին Լեռնային Ղարաբաղի շուրջը՝ փորձելով անկլավն անառիկ դարձնել: «Այդ ժամանակ Ադրբեջանը համբերատար սպասում էր հնարավորության»,- ասում է Հասան Ունալը՝ Ստամբուլի Մալթեպեի միջազգային հարաբերությունների բաժնի պրոֆեսորը:
Առիթ ստեղծվեց անցյալ տարի, երբ ՀՀ պաշտպանության այն ժամանակվա նախարար Դավիթ Տոնոյանն ասաց, որ Լեռնային Ղարաբաղում թաքնվելու փոխարեն, իր երկիրը պետք է անցնի հարձակման և պատրաստի «Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»: Երբ սեպտեմբերի 27-ին հայ-ադրբեջանական զորքերի սահմանին փոխհրաձգություն սկսվեց, Բաքուն մատնանշեց Դավիթ Տոնոյանի ագրեսիվ դիրքորոշումը՝ արդարացնելու համար տարածաշրջանը հետ գրավելու համար լայնամասշտաբ հարձակում սկսելու իր որոշումը:
Այս պատերազմը թույլ տվեց Թուրքիային ցույց տալ իր հարձակողական անօդաչու թռչող սարքերի արդյունավետությունը, որոնք, ըստ հայկական կողմի, ճեղքեց Հայաստանի պաշտպանական գծերը և ջախջախիչ հարված հասցրեց իր զորքերին: Վլադիմիր Պուտինի և Ալիևի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե ռազմական գործողությունները շարունակվեն, իր երկիրը կկանգնի ռազմական աղետի և լիակատար պարտության առջև:


Խաղաղության պայմանագրի համապատասխան՝ հայերը պահպանեցին վերահսկողությունը Ստեփանակերտի և հարևան մի քանի քաղաքների վրա, բայց զիջեցին հարակից բոլոր տարածքները, որոնց գրավման պատճառով 1990-ականների սկզբին Թուրքիան փակեց Հայաստանի հետ սահմանը:
Ըստ Հասան Ունալի՝ այս նոր պայմաններում Թուրքիայի և Հայաստանի միջև բանակցությունները վերսկսելու հիանալի հնարավորություն կա, ինչը կարող է օգնել հանգստացնելու հայկական հզոր սփյուռքը:
«Սա կլինի ազդանշան, ներառյալ Բայդենի նոր վարչակազմի համար, որ Թուրքիան չի պատրաստվում ոչնչացնել Հայաստանը,- ասաց նա,- և որ Ադրբեջանը միայն կվերականգնի իր տարածքը»:


Հինգշաբթի օրը, իր ադրբեջանցի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ շքերթից հետո, Էրդողանն ասաց, որ սահմանի բացումը հնարավոր կլինի, եթե Հայաստանը քայլեր ձեռնարկի տարածաշրջանում խաղաղության հասնելու համար:
«Մենք ատելություն չենք պահպանում հայ ժողովրդի հանդեպ, մենք նրա հետ խնդիրներ չունենք,- ասաց նա:- Խնդիրը Հայաստանի իշխանություններն են»:

Դիտվել է՝ 3735

Մեկնաբանություններ