Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարների խումբը հայտնաբերել և դուրս է հանել մարտերում զոհված ևս 22 հայ զինծառայողների մարմիններ: Փրկարարները զինծառայողների աճյունները գտել են Հորադիզի, Ջաբրայիլի և Իշխանաձորի այն հատվածներում, որտեղ մարտական գործողություններ են տեղի ունեցել: Որոնողական աշխատանքներով մինչ օրս հայտնաբերվել է 1000 անհետ կորածի մարմին։