Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Իրանի խորհրդարանը դատապարտել է Էրդողանի հայտարարությունները Բաքվում

Իրանի խորհրդարանը դատապարտել է Էրդողանի հայտարարությունները Բաքվում
15.12.2020 | 15:19

«Իրանի ադրբեջանցիները վերահաստատում են իրենց սերն ու հավատարմությունը հայրենիքին, Իսլամական հեղափոխությանն ու անձամբ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հանդեպ»՝ IRNA գործակալության փոխանցմամբ` սա մեկն է այն ձևակերպումներից, որ տեղ է գտել երեկ Իրանի խորհրդարանի կողմից ընդունված հատուկ բանաձևում, որով 220-ից ավելի իրանցի պատգամավորներ կոշտ քննադատության են ենթարկում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ անցած շաբաթ Բաքվում զորահանդեսի ժամանակ ելույթը։ Էրդողանը մի հատված էր արտասանել ադրբեջանցի պոետ Բահթիար Վահաբզադեյի բանաստեղծությունից, որում խոսվում էր Արաքսով տարանջատված ադրբեջանաբնակ հողերի մասին։

Էրդողանի այս քայլը Թեհրանում ընկալեցին Իրանի տարածքային ամբողջականությանն ուղղված անթաքույց սպառնալիք։ Զորահանդեսից ժամեր անց կոշտ ձևակերպումներով Twitter-ում արտահայտվեց Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։ Հաջորդ օրը Իրանում Թուրքիայի դեսպանը հրավիրվեց ԱԳՆ, նրան ուղղակի տեքստով բացատրեցին, որ Էրդողանի հայտարարություններն անընդունելի են։ «Տարածքային պահանջների, ռազմատենչ և ընդարձակմանը միտված կայսրությունների դարաշրջանն անցյալում է», - մեկնաբանելով Թուրքիայի դեսպանի ԱԳՆ հրավերի փաստը` նշել էր Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայեդ Խաթիբզադեն։ Թուրքիայի ԱԳՆ հրավիրվեց Անկարայում Իրանի դեսպանը։ Պատճառը, թուրքական կողմի ձևակերպմամբ, հետևյալն էր. «Թեհրանի՝ նախագահ Էրդողանին հասցեագրված անհարկի մեղադրանքներն էին»։


Շաբաթ առավոտյան երկու երկրների միջև դիվանագիտական լարվածությունը այն աստիճանի հասավ, որ ճգնաժամի հաղթահարմանը ձեռնամուխ եղան Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները։ Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցում Մևլյութ Չավուշօղլուն ստիպված էր արդարանալ՝ նշելով, թե Էրդողանը, Վահաբզադեյի պոեմը ցիտելով, տեղյակ չի եղել, որ Արաքսից հարավ գտնվող ադրբեջանաբնակ տարածքների մասին է։ «Հեռախոսազրույցի ընթացքում թուրք բարձրաստիճան դիվանագետը բացատրեց, որ նախագահ Էրդողանը տեղյակ չի եղել, թե որքան զգայուն են եղել այն տողերը, որոնք ինքը մեջբերել է Բաքվում։ Թուրքիայի նախագահը վստահ էր, որ այդ բանաստեղծությունը առնչվում է բացառապես Լաչինին և Ղարաբաղին», - Իրանի ԱԳՆ-ի համաձայն` պնդել է Չավուշօղլուն։ Դժվար է ասել` որքանով էին իրանական կողմին գոհացրել այս բացատրությունները, քանի որ նախարարների հեռախոսազրույցից մեկ օր անց Էրդողանի հայտարությունները Իրանի խորհրդարանի՝ Մեջլիսի քննարկման առարկա դարձան։ Ադրբեջանաբնակ նահանգներից ընտրված պատգամավորները և մյուս շրջանները ներկայացնող մյուս օրենսդիրները կիրակի օրը ընդունված բանաձևով խստորեն դատապարտել են Թուրքիայի նախագահի «պառակտիչ գրականությունից օգտվելու փաստը»։ «Էրդողանի խոսքերը իրանցիներին են հիշեցրել Իրանի կարևորագույն հատվածի բռնի անջատման տխուր ողբերգությունը», - հայտարարել են իրանցի պատգամավորները՝ պնդելով, որ Վահաբզադեյի բանաստեղծությունը ոչ թե Ադրբեջանից անջատված և Իրանի տիրապետության տակ գտնվող տարածքների մասին է, այլ հակառակը։


«Պոետն ու ընթերցողները իրանցիներ են, որ սգում են բաժանումը սիրելի եղբորից, որ գտնվում է նորանկախ Ադրբեջանի Հանրապետությունում», - նշված է Իրանի խորհրդարանի հայտարարության մեջ։ Իրանի խորհրդարանականները գրեթե բաց տեքստով հիշեցրել են, որ մինչև 19-րդ դարի սկիզբը` մինչև Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերի կնքումը, Ադրբեջանի տարածքը ամբողջությամբ ընդգրկած էր Պարսկաստանի կազմում՝ մի շարք առանձին խանությունների տեսքով:

Դիտվել է՝ 2861

Մեկնաբանություններ