«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստում Փաշինյանն անդրադարձավ գազի ընդհանուր շուկայի ստեղծման ու ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի հարցերին

ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստում Փաշինյանն անդրադարձավ գազի ընդհանուր շուկայի ստեղծման ու ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի հարցերին
11.12.2020 | 20:36

Ինչպես և վերջերս անցած ԵԱՏՄ միջկառավարական նիստին, այսօր կազմակերպության Բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի համար միության շրջանակներում առաջնահերթ հարցերին՝ գազի ընդհանուր շուկայի ստեղծմանն ու ԵԱՏՄ երկրներ համավարակի պատճառով ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքին։


Այսօր Փաշինյանը խոսեց նաև այն մասին, որ միության անդամ պետությունների հետ ընդհանուր սահմանների բացակայությունը մի շարք խոչընդոտներ է ստեղծում Հայաստանի համար։ «ԵԱՏՄ անդամ երկրների հետ սահմաններ չունենալը Հայաստանի համար ստեղծում է դժվարություններ: Առանց խոչընդոտների ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները ԵԱՏՄ պետությունների հետ Հայաստանի համար չափազանց կարևոր են: Այս ոլորտում արգելափակումները մեզ համար առավել զգայուն են, այդ պատճառով այսօր արդիական նշանակություն ունի Հայաստանի քաղաքացիների համար ԵԱՏՄ մի շարք երկրներ մուտքի արգելքի վերացման համար պայմանների ստեղծումը», - հայտարարեց ՀՀ վարչապետը։


Ի տարբերություն ԵԱՏՄ անդամ մյուս երկրների՝ Հայաստանի քաղաքացիների մուտքը Ռուսաստան այսօր արգելված է կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Եվ հարյուր հազարավոր հայաստանցի աշխատանքային միգրանտները չեն կարող աշխատել Ռուսաստանում, որ հավելյալ խնդիրներ է առաջացնում առանց այդ էլ ճգնաժամում հայտնված Հայաստանի տնտեսության համար։ Փաշինյանն այսօրվա ելույթում ևս ընդգծեց, որ Հայաստանի համար առաջնային հարցերից է եվրասիական ընդհանուր էներգետիկ շուկայի ստեղծման հարցը։ Միությունում նման ծրագիր կա, սակայն միայն մշակման փուլում է, Հայաստանի ղեկավարը իր բոլոր ելույթներում այս խնդրին անդրադառնում է։
Հիմնականում Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստը նվիրված էր համաճարակի դեմ պայքարին։ Իր խոսքում Հայաստանի վարչապետը հերթական անգամ շնորհակալություն հայտնեց Ռուսաստանին այս պայքարում ցուցաբերած աջակցության համար։


ՀԱՊԿ անդամ ղեկավարների նիստին Ռուսատսանի նախագահը հայտարարել էր, որ դժվարին ժամանակաշրջան ապրող Հայաստանի ղեկավարին պետք է աջակցել, և այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր և նիստին ներկա նախագահների անունից աջակցություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին։ «Բոլորս գիտենք, հատկապես Բելառուսում շատ լավ են հասկանում, որ Հայաստանը բարդ ժամանակաշրջան է ապրում։ Եվ թույլ տվեք մեր նիստի բոլոր մասնակիցների անունից հաջողություն մաղթել այս դժվարին պայքարում: Մենք վստահ ենք, որ հայ ժողովուրդը պատվով դուրս կգա այս վիճակից, որի պատճառը և միջազգային ասպարեզում, և մեր պետությունների ներսում խնդիրներն են», - հայտարարեց Լուկաշենկոն։

Դիտվել է՝ 1571

Մեկնաբանություններ