Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը, ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Իսմայիլ Հանիեի, խոնարհել է իր դրոշը: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նկատողություն է արել ԱԳՆ հրավիրված Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին։ Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է. «Մի օր դուք անպայման պատասխան կտաք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի սպանության և ձեր կատարած ամոթալի ցեղասպանության համար»:               
 

Լավրով. Մոսկվան ԵԱՀԿ-ից ավելի մեծ աջակցություն է ակնկալում Ղարաբաղում կարգավորման հարցում

Լավրով. Մոսկվան ԵԱՀԿ-ից ավելի մեծ աջակցություն է ակնկալում Ղարաբաղում կարգավորման հարցում
04.12.2020 | 23:49

Մոսկվան ԵԱՀԿ երկրներից ավելի մեծ աջակցություն է ակնկալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:


Ըստ նրա՝ հակամարտությունների կարգավորման հարցում կազմակերպության ներուժը շարունակում է պահանջարկ ունենալ: «ԵԱՀԿ տարածքում ճգնաժամային իրավիճակները կարգավորելու վերաբերյալ պայմանավորվածությունները պետք է ավելի շատ աջակցություն ստանան մասնակից պետությունների կողմից, ինչը կնպաստի դրանց իրականացմանը: Մենք դա ակնկալում ենք Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում, որին կշարունակենք օժանդակել ամեն կերպ: Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի 3 համանախագահների համագործակցությունը», - ասել է Լավրովը:

Դիտվել է՝ 1550

Մեկնաբանություններ