Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը, ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Իսմայիլ Հանիեի, խոնարհել է իր դրոշը: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նկատողություն է արել ԱԳՆ հրավիրված Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին։ Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է. «Մի օր դուք անպայման պատասխան կտաք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի սպանության և ձեր կատարած ամոթալի ցեղասպանության համար»:               
 

ԱՄՆ-ը կոչ է անում Երևանին և Բաքվին վերսկսել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ

ԱՄՆ-ը կոչ է անում Երևանին և Բաքվին վերսկսել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ
04.12.2020 | 15:25

ԱՄՆ-ը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ «Մենք կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին վերսկսել աշխատանքը Մինսկի խմբի համանախագահների հետ` Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայուն և խաղաղ լուծմանը հասնելու համար», - հինգշաբթի ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգանը: Նրա խոսքով՝ «այս հակամարտությունը չի կարող լուծվել ռազմի դաշտում, և չնայած մենք ողջունում ենք հրադադարի ռեժիմը, սա միայն առաջին քայլն է»:

Դիտվել է՝ 1253

Մեկնաբանություններ