ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ադրբեջանական կողմում գտնվող ռազմագերիների, պատանդների վերադարձի հարցով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Արմեն Սարգսյանի նամակում նշվում է, որ Հայաստանի հասարակությունն ու սփյուռքը խիստ անհանգստացած են ադրբեջանական գերության մեջ հայտնված զինվորների և քաղաքացիական անձանց շուրջ ստեղծված իրավիճակով: Ռուսաստանի նախագահի միջնորդությունը մեծ աջակցություն կլինի Ադրբեջանի կողմից գերեվարված մեր զինվորականներին և քաղաքացիական անձանց, զոհվածների մարմինները վերադարձնելու չափազանց զգայուն խնդրի լուծման գործում: