Այսօր Շիրակի մարզի Մայիսյան գյուղի մոտակայքում հայտնաբերվել է ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի դիակը՝ կախված վիճակում: Գյումրի քաղաքի բնակչուհի Ալվարդ Մկրտչյանը 2015-ի փետրվարի 21-ին գրավոր հաղորդում էր տվել, որ ամուսինը՝ 26-ամյա Արթուր Աֆյանը, տնից դուրս է եկել և չի վերադարձել։ Հարուցվել էր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Հայաստանի քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն` պարզելու Աֆյանի մահվան պատճառը և վաղեմությունը: