Telegram-ի հանրահայտությունն ավելացել է մի քանի երկրներում, ներառյալ Ֆրանսիան և ԱՄՆ-ը, Ֆրանսիայում սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունից հետո՝ տեղեկացնում է TechCrunch պորտալը։ Ֆրանսիայում Telegram-ը բարձրացել է առաջին հորիղոնական «Սոցիալական ցանցեր» կարգում:                
 

ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարը աղոտ է

ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարը աղոտ է
01.03.2015 | 12:56

ԱՄՆ-ի Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Ջեյմս Քլափերը Սենատի պաշտպանության հարցերով հանձնաժողովի ամենամյա լսումներում ներկայացրել է համաշխարհային գլոբալ սպառնալիքները և ԱՄՆ-ի ազգային շահերի վտանգները:
Նա աղոտ է համարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարը և նշել է, որ հայկական ու ադրբեջանական զինված ուժերի շփման գծում 2014 թվականին արձանագրվել է հրադադարի խախտումների և զոհերի թվի աճ: Ջեյմս Քլափերն ընդգծել է, որ լարվածության սրումը վկայում է, որ հակառակորդ զինված ուժերի՝ իրարից այդքան մոտ գտնվելը կարող է ոչ դիտավորյալ կամ սխալների պատճառով լարվածության ռիսկեր պարունակել:
ԱՄՆ-ի Ազգային հետախուզության ծառայության ղեկավարը Վրաստանի մասով նշել է, որ Թբիլիսիի ու Մոսկվայի միջև վիճաբանության առանցքային հարցերի շուրջ դժվար թե առաջընթաց տեղի ունենա, ներառյալ ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումների և օկուպացված տարածքների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի կարգավիճակի հարցերում: Նա նշել է, որ Վրաստանի ու Ռուսաստանի միջև լարվածությունը կմնա բարձր: «Մեր գնահատմամբ՝ Մոսկվան կշարունակի ճնշում գործադրել Թբիլիսիի վրա, որպեսզի Վրաստանը հրաժարվի ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ սերտ կապերից»,- ասել է Քլափերը։ Նա մեղադրել է Թուրքիային, որ առաջնահերթություն չի տալիս «Իսլամական պետություն» խմբավորումների դեմ պայքարին և դրսի գրոհայինները Թուրքիայի տարածքով կարողանում են մուտք գործել Սիրիա: Պատասխանելով սենատորների հարցերին, Քլափերն ասել է, թե լավատես չէ, որ Թուրքիան ավելի ակտիվ դեր կստանձնի «Իսլամական պետության» խմբավորումների դեմ պայքարում: «Ես կարծում եմ՝ Թուրքիան այլ առաջնահերթություններ և այլ հետաքրքրություններ ունի»,- ասել է նա: Քլափերը հայտնել է, որ «Իսլամական պետության» խմբավորումների դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդուժի հարվածներից Կոբանիում առնվազն 3000 գրոհային է սպանվել: Անդրադառնալով ուկրաինական ճգնաժամին՝ ԱՄՆ-ի Ազգային հետախուզության ծառայության տնօրենն ասել է, որ իրենց գնահատմամբ ռուսամետ անջատականները գարնանը կգրոհեն ՈՒկրաինայի Մարիուպոլ քաղաքը։ Ռուսաստանի նախագահը ամբողջ ՈՒկրաինան գրավելու նպատակ չունի, բայց կցանկանա ցամաքային գոտի ստեղծել Ռուսաստանի և Ղրիմի միջև, որն ավելի վաղ բռնակցվել էր Ռուսաստանին՝ կարծում է Ջեյմս Քլափերը:

Դիտվել է՝ 1788

Մեկնաբանություններ