29.11.2014|
23:36
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը նոյեմբերի 29-ին հյուրընկալել էր գյումրեցի պատանիների։ «Արաքս կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Պատրաստված զինվոր՝ մարտունակ բանակ» խորագրով ծրագրի շրջանակներում Գյումրիի մի շարք դպրոցների ավագ դասարաններում սովորող աշակերտները եղան ռազմական ինստիտուտի համազորային ֆակուլտետում, կրակային պատրաստության ամբիոնում, որտեղ կուրսանտները սովորում են տարբեր տեսակի զենքերի հետ վարվելու, օգտագործելու կանոնները։