ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Նանա ԳՆԴՈՅԱՆ. Ցեխակոխ չանենք իրար

Նանա ԳՆԴՈՅԱՆ. Ցեխակոխ չանենք իրար
18.02.2013 | 18:31

Ժողովուրդ ջան, ընտրություններն անցնելու են, մենք մնանք, ու դեռ իրար երես պիտի նայեք: Հիշեք, որ քաղաքացուց բացի նաև մարդ եք, մի վիրավորեք միմյանց: Մեկ էլ հիշեք, որ իրավունք չունեք ձեր հայրենակիցներին «ներսի թուրքեր» անվանելու: Եթե անգամ իրենք մի բան են անում, որի հետ կատեգորիկ համամիտ չեք, աշխատեք զերծ մնալ միմյանց ցեխակոխ անելուց:

Դիտվել է՝ 2656

Մեկնաբանություններ