ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այսօր հիվանդությունից հետո դուրս կգա աշխատանքի։ Համաձայն հրապարակված օրակարգի՝ նա նախ կհանդիպի իր տեղակալների հետ։ Քլինթոնը հիվանդանոցում էր գտնվում դեկտեմբերի 31-ից։ Նրա մոտ հայտնաբերվել է տրոմբ։ Ավելի վաղ՝ 2012թ. դեկտեմբերի սկզբին, պետքարտուղարը կորցրել էր գիտակցությունը, ընկել և ստացել ուղեղի ցնցում։
65-ամյա Քլինթոնի աշխատանքային օրակարգը բավականին հագեցած է։ Իր պաշտոնավարման ընթացքում Քլինթոնն այցելել է աշխարհի 112 երկիր՝ ավելին, քանի բոլոր նախորդ պետքարտուղարները։