ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ԱՄՆ. Նոր նշանակումը` բանակցային գործընթացը տեղից շարժելու միակ տարբերակ

ԱՄՆ. Նոր նշանակումը` բանակցային գործընթացը տեղից շարժելու միակ տարբերակ
29.12.2012 | 12:08

«ԱՄՆ-ը շարունակում է համարել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարմար ձևաչափ է»,- հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատան մամլո քարտուղար Ջոնաս Ստյուարտը` մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության հարցով հատուկ ներկայացուցիչ նշանակելու` նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնությունը: Ստյուարտը նշել է, որ ԱՄՆ-ը ողջունում է բոլոր առաջարկությունները Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի վերաբերյալ, բայց գտնում է, որ Մինսկի խումբը հարմար ձևաչափ է միջազգային միջնորդության համար: «ԱՄՆ-ը հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի իր դերին և պատրաստ է օգնել կողմերին հակամարտության խաղաղ կարգավորում հաստատելու հարցում»,-ասել է նա: Նախօրեին Ջոն Հոպկինսի ամերիկյան կենտրոնի տրանսատլանտյան հարաբերությունների փորձագետ Դևիդ Մերկելը Վաշինգտոնում հայտարարել էր, որ հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի հետ բարձր մակարդակում աշխատելու լիազորություններ ունեցող ներկայացուցչի նշանակումը կարող է դառնալ միակ տարբերակը բանակցային գործընթացը տեղից շարժելու համար. «Այդ ներկայացուցիչը պետք է աշխատի Մինսկի խմբի հետ համագործակցված, բայց չդառնալով նրանց գործողությունների պատանդը, մնալով օժանդակող գործոն»,-բացատրել է փորձագետը:

Դիտվել է՝ 1164

Մեկնաբանություններ