Չինաստանում ճանապարհատրանսպորտային պատահարից 11 երեխաների մահվան պատճառով ժամանակավորապես կասեցվել է 12 պաշտոնյաների պարտականությունների կատարումը։ Մանկահասակ երեխաները մահացել են, երբ ավտոբուսը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 24-ին Գուիկսի քաղաքում։ Մեքենայի վարորդը, որ մանկապարտեզի ղեկավարներից է, ձերբակալվել է։
Աշխատանքային պարտականություններից ժամանակավորապես հեռացված պաշտոնյաների թվում են փոխքաղաքապետը, կրթության և տրանսպորտի վարչությունների պետերը։