Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Մեղադրվում է թուրքական գործակալ լինելու մեջ

Մեղադրվում է թուրքական գործակալ լինելու մեջ
29.08.2024 | 18:26

Արարատ Միրզոյանն է՝ 2017 թվականին կուսակցական ընտրությունների արդյունքներից բորբոքված վազում էր Գյումրի՝ Նիկոլից ու Սասունից բողոքելու, իսկ Նիկոլին ասում էր, թե ես եմ իրեն կանչել, մոտս էլ արդարանում, թե` Արթ ջան ուրիշ տարբերակ չունեի։ Նիկոլ Փաշինյանը - ողջ վարչությունն առել է իր ձեռը, հակակշիռներ են պետք, պետք է որ թեկնածությունդ առաջադրես որպես վարչության անդամ:

Իսկ երբ մոտս եկած Նիկոլին ասում էի, թե` ե՞րբ է վերջին անգամ վարչությունը հակառակ իր կամքին որոշում կայացրել, Արարատը բորբոքում էր, թե ինչու՞ եմ պատգամավորին պրետենզիաներ ներկայացնում։

Ի միջի այլոց թեկնածության համար ակտիվ աշխատում էր նաև Արմավիրի ներկայիս մարզպետ Խուդաթյանը։

Հետո պիտի կեղծ հեղափոխություն իրականացնեին ու պարզվեր, որ եղել է ԱԱԾ-ի գործակալ։

Հետո պիտի հրահրեին 44-օրյա դավադրությունը,

բառաչեին հայրենասիրական լոզունգներ,

Սամոդուռի նկարներով վախեցնեին թշնամուն որ չշշկռվեն,

սպանել տային հազարավոր տղաներին ու ճանաչեին ԼՂ-ն Ադրբեջանի կազմում։

Հիմա նա արտաքին գործոց նախարար է աշխատում, դեսպաններին է տարել Տավուշ, որպեսզի հպարտորեն ցույց տա Ադրբեջանի հետ դելիմիտացված սահմանը։

Բանակից բնականաբար փախած է։

Մայիս ամսին մասնակցել է ապրիլյան քառօրյային։

Անցել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտից գողացված փաստաթղթերի առիթով հարուցված քր. գործով։

Մեղադրվում է թուրքական գործակալ լինելու մեջ։

Հարգելի հայեր, դուք թուրքերից մի վախեցեք, հայ ջոջերից սարսափեք։

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 904

Մեկնաբանություններ