Շուրջ 125 տուն է փլուզվել տորնադոյի հետևանքով, որը հարվածել է Ֆլորիդային «Միլթոն» փոթորկի մելեգնումից հետո՝ հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC): «Մենք տվյալներ ենք ստանում ավերված 125 տների, հիմնականում՝ շարժական տների մասին»,- ըստ NBC News-ի՝ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային տնօրեն Քևին Գաթրին:                
 

Ո՛չ իրենք, ո՛չ էլ իրենց ժառանգները չվայելեցին այդ հարստությունը

Ո՛չ իրենք, ո՛չ էլ իրենց ժառանգները չվայելեցին այդ հարստությունը
13.10.2023 | 12:22

-Ու՞ր են Հնդկաստանի հայ գաղթօջախի աստղաբաշխական հարստությունները. գաղութը վերացրին, հարստությունը տարվեց Մեծ Բրիտանիա,

- Ու՞ր է Բաքվի ու Թբիլիսիի մեծահարուստների ունեցվածքը. փողերը հոսեցին Եվրոպա, անշարժ գույքին տիրում են վրացիներն ու թուրքերը,

- Ու՞ր են օսմանյան Թուրքիայի հայերն ու նրանց ահռելի կարողությունները. իրենց եղեռնի ենթարկեցին, փողերը տարվեցին Գերմանիա ու Անգլիա...

Այս շարքը շատ երկար է, և հետևությունը՝ մեկը․ հայ մեծահարուստների փողերով հզորացան սիոնիզմին սնուցող եվրոպական բանկերը։

Սրանցից յուրաքանչյուրը կարող էր վերականգնել Հայոց պետականությունը և դարձնել հզոր ու դրախտավայր երկիր։ Սակայն նրանք ամեն կերպ ցանկացան պահպանել իրենց կարողությունը որպես անձնական սեփականություն։ Արդյունքում ոչ իրենք, ոչ էլ իրենց ժառանգները չվայելեցին այդ հարստությունը, քանզի այն խլեց օտարը։ Այդպես եղավ, որովհետև չկար նրանց պաշտպանող Հայոց պետությունը։ Իսկ Հայոց պետություն չկար, որովհետև նրանք չցանկացան իրենց հարստությունները ներդնել պետականություն ստեղծելու գործում։

Այսօր… վտանգի տակ է Հայոց ֆիզիկական գոյությունն ու պետականությունը։ Աշխարհի տարբեր ծագերում ապրող հարուստներ ու մեծահարուստներ, հայե՛ր, լսեք ձեր արյան կանչը, դասեր քաղեք պատմությունից և օգնության ձեռք մեկնեք Հայրենիքին։

Համլետ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 14003

Մեկնաբանություններ