ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Եվրոպայի ջանքերով ինչ հնարավոր էր քերել՝ քերեցին

Եվրոպայի ջանքերով ինչ հնարավոր էր քերել՝ քերեցին
04.10.2023 | 21:20

Որևէ մեկը հարց չի՞ տալիս, թե ինչու Ալիևն ու Էրդողանը հրաժարվեցին հանդիպել իրենց տեղական գործեղբոր հետ։

Եվրոպայի ջանքերով ինչ հնարավոր էր քերել՝ քերեցին Էրդողանն ու Ալիևը, որից հետո պիտի թուղթ ստորագրեին, որ իրենց փալասն ասեր՝ Ղարաբաղը տվի, որ «խաղաղ ապրենք» թուրքի տակ (Եվրոպայից էլ են, չէ՞, փող ստացել՝ հումանիտար օգնության անվան տակ, թե չէ էդ զանազան նիկոլականները, որ 9 ամիս Արցախ բառը չէին էլ արտասանում, մեկ էլ՝ հո՛պ, սկսեցին «արցախահայերի խնդիրներով զբաղվել», էդ հայատյաց սորտը առանց շահ ոչինչ չի անում, սա մեկընդմիշտ հիշեք ու փորձեք հասկանալ, թե ինչ են խոստացել դրա դիմաց, դրանք անվճար իրենց գլուխն էլ չէին քորի):

Հիմա հարց. ինչի՞ դրանք որոշեցին չգնալ, ի՞նչ է փոխվել իրենց պլաններում։ Կարող է՞ հիմա էլ ռուսից են փորձում քերել ինչ հասցնեն, քանի տենց տվող կա՝ տանեն...

Մի հատ մտածեք ու զուգահեռ նաև մտածեք, թե էս տեմպերով 2-2,5 միլիոն մարդու որտե՞ղ եք տարհանելու, մեկ էլ, էդ տարհանման դիմաց ու՞մ մոտ է «տնտեսական աճ» գրանցվելու:

Զաքար Խոջաբաղյան

Դիտվել է՝ 3780

Մեկնաբանություններ