ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Միշտ նույն ծուղակն ենք ընկնում

   Միշտ նույն ծուղակն ենք ընկնում
21.09.2023 | 16:02

Ասում են՝ իմաստուն ազգ ենք։ Ախր, ո՞նց կարող ենք իմաստուն լինել, երբ միշտ նույն ծուղակն ենք ընկնում, նույն փոսը։ Հիմա, 3 տարի առաջ, 100 տարի, 150 տարի առաջ։ Ո՞նց ա հնարավոր ամեն անգամ սենց ղեկավարներ բերել կարգել սեփական գլխին, կուրորեն հավատալ «դաշնակիցներին» կամ մի 5000 կմ հեռու իրենց կայֆով թառած Եվրոպա-Ամերիկային։ Ընդհանրապես, ո՞նց կարելի ա մտածել, թե Ամերիկայում մագիստրալ փակելով, կամ Եվրոպայում, թեկուզ Հայաստանում, որևէ դեսպանատան դեմ ցույց անելով ինչ-որ հարց կլուծվի։ Տասնյակ հազարով , համարյա մի ամբողջ բանակ, հավաքվել Հանրապետության հրապարակում' սրանից-նրանից պահանջելով կամ խնդրելով, որ գնան Արցախ փրկեն։ Արդեն որերորդ անգամ եմ գրում սրա մասին։ 3-միլիոնանոց ազգը օրական 1 մլն ստատուս ա գրում ՖԲ ում կամ այլ հարթակում' հոխորտալով, օգնության գալու պահանջ-խնդրանքով, կող ու կշտի վրա մուննաթ գալով, ըստ այդմ, սեփական հետույքը աթոռից չպոկելով։ Ախր ո՞վ պիտի գա մեզ փրկի, մեզ օգնի, մեզ երկիր սարքի, ո՞վ։ Ու ամենակարևորը' ինչի՞ համար։

Էլի եմ գրել, էլի եմ ասում՝ մեզ հետ ամենաանկեղծը մեր թշնամին եղավ՝ թե՛ հիմա, թե՛ 3 տարի, թե՛ 100 տարի առաջ։ Թշնամու դեմքը միշտ նույնն ա՝ աչքը քո հողին, քո ունեցվածքին, արած-դրածին, քո կյանքին։ Կամ դեմը կռիվ տուր, կամ հետը լեզու գտի։ Դուք շոյող ձեռքից վախեցեք, կեղծ ժպիտից, փափուկ բարձից։ Մեր կոնը դրվել ա սրանից մի 25 տարի առաջ՝ միշտ համոզված եմ եղել սրանում։ Ոնց որ միշտ՝ քթի ծայրից էն կողմ չտեսանք, տեսնողներին էլ տվինք ոտի տակ, վրեքներով անցանք։ Աստված հեռու պահի տգիտությունից, սենց ղեկավարներից, ամեն պահի օգնության պատրաստ նման «դաշնակցից», կռուսան ծամող «բարեգութ» Եվրոպայից։

Ժան Մանվելյան

Դիտվել է՝ 8377

Մեկնաբանություններ