Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Նեոգաղութային պատերազմ

Նեոգաղութային պատերազմ
08.05.2023 | 21:09

Ատում եմ ֆաշիզմը իր բոլոր դրսևորումներով ՝ ազգային, կրոնական, լիբերալ կամ անգամ դեմոկրատական։

Ֆաշիզմի դեմ հաղթանակը մարդկության հաղթանակներից է ընդդեմ անմարդկայնության ու վեր է մեկ ազգի, մեկ ժողովրդի ուժերից, քանի որ այդ գործիքը՝ գաղափարախոսական ու բիրտ զենքը ծնողները գլոբալիստական ուժերն էին և գիտեին ինչու են ծնում, ինչի էին ուզում դրանով հասնել և երբ ու ինչպես են դրանից ազատվելու։

Մենք էլ տեսանք , որ այն չի ոչնչացվել. Միջին Արևելքում ալևիների, քրիստոնյաների ու եզդիների դեմ հալածանքներ ու ցեղասպանություն, հայ ազգի դեմ մի քանի երկրի կոնսոլիդացված պատերազմ , եղբայրական երկու ժողովուրդների դեմ պատերազմի հրահրում Ուկրաինայում...

Այս բոլորի խորքում նեոգաղութային պատերազմն է։

Կարեն Ավագյան

Դիտվել է՝ 2620

Մեկնաբանություններ