ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Թևաթափ լինելը վտանգավոր թշնամի է հայի համար

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Թևաթափ լինելը վտանգավոր թշնամի է հայի համար
09.10.2013 | 10:49

Ժամանակակից պատերազմների համար զորակոչային բանակները համարվում են հնացած. հիմնական պատճառն այն է, որ պրոֆեսիոնալ բանակներն ավելի արդյունավետ են կատարում իրենց պարտականությունները, քանի որ ժամանակակից բարդ ռազմական սարքավորումներից օգտվելու համար պահանջվում են ավելի շատ գիտելիքներ և ճշգրտություն, ինչին պրոֆեսիոնալ ծառայողները կարող են հասնել միայն տարիների ուսուցման և պրակտիկայի արդյունքում։ Իսկ Բանակի շինարարությունը սկսվում է դպրոցից: Ներկա հասարակարգում բանակի մարտունակությունն ապահովել լոկ հայրենասիրական լոզունգներով նույնքան կարճամտություն է, որքան պատրաստվել պատերազմի միայն մաուզերով: Հայրենիքի գաղափարը խորթ չէ հայ տեսակին, ավելի խորթ է օրվա հայրենիքն ընկալելու, սիրելու, հայրենիքի հանդեպ հավատ ունենալու գաղափարը: Վստահաբար կարելի է պնդել, որ հիասթափությունը, թևաթափ լինելը ավելի վտանգավոր թշնամի է հայի համար, քան թշնամու մինչև ատամները զինված կանոնավոր զորքը:

Դիտվել է՝ 2719

Մեկնաբանություններ