ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Հատված գրքից

Հատված գրքից
06.04.2023 | 21:49

«Հետևյալ երկուշաբթի օրը զրույց տարածված էր, թե պրն Յանիկյան խոսք պիտի առներ: Կարծեմ, այս անգամ չորս հանրային կառքերով (ավտոբուս-Կ.Վ.) ունկնդիրներ ժամանեցին: Դատարանը խճողված էր, երբ Յանիկյան կապույտ զգեստով մը ներս մտավ: Բոլոր հայերը, զինվորի նման, ոտքի ելան, անոր նայելով ոչ թե իբրև ոճրագործ, այլ իբրև ազգային հերոս մը: Ան քալեց և շարժվեցավ հերոսի մը նման: Յանիկյան իր հանդարտությունը երբե՛ք չի կորսնցուց: Իր բարձր հասակը, առնական կառույցը, իր տպավորիչ երևույթը զինքը կը դասեին արաբական գիշերներու պատմական անցյալի անձնավորության մը կարգին: Անոր սպիտակ մազերը և թուխ գույնը, սուր նայվածքը շեյքսփիրյան որևէ ողբերգության դերակատարության զինքը արժանի պիտի դասեին: Գուրգեն այս կարգի անձնավորություն մըն էր:
Դատասրահին մթնոլորտը հետաքրքրությամբ և հուզմունքով էլեկտրականացած էր. կարծես ամեն մեկը նստած էր գնդասեղի և փուշի վրա: Պրն Լինդզի՝ Յանիկյանի պաշտպան փաստաբանը, ըսավ.-
- Կարելի՞ է, որ պաշտպանյալս՝ պրն Գուրգեն Յանիկյան վկայության աթոռը գրավե:
Մինչ Յանիկյան ոտքի ելավ ու սկսավ քալել, հոն ներկա եղող հայերուն սիրտերը հուզմունքով ցնցեց: Այդ պահուն Յանիկյան կը ներկայանար իբրև վրիժառու մը 2.000.000 հայերուն, որոնք անասնաբար մորթվեցան թուրքերուն կողմե...»:

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2576

Մեկնաբանություններ