ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Տասը տարին էլ քիչ ժամանակ չէ կյանքը և կենդանիներին վերագնահատելու համար

Տասը տարին էլ քիչ ժամանակ չէ կյանքը և կենդանիներին վերագնահատելու համար
14.07.2009 | 00:00

ՆԱ ԿՐԱԿԵԼ ՇԱ՜Տ Է ՍԻՐՈՒՄ
ՈՉ թոշակառու, այլևս լավ վարձատրվող Քոչարյան Ռոբերտն ուսումնասիրության անսպառ նյութ է: Նրա ներքին մարդը երբեք չի դադարել զարմացնել ու շարունակում է զարմացնել «ստախանովյան» նույն տեմպերով:
Ընդհանրապես, սուբլիմացիան «հրա՜շք» երևույթ է. օրինակ, Ադոլֆը` Հիտլեր, գիգանտոմանիայով էր տառապում, գծագրում էր նոր քաղաքներ, նոր կոլիզեյներ` մեծ, հզոր, «անսահմանափակ», իսկ ազատ ժամերին ջութակն առնում, Պագանինի էր նվագում:
Մուսոլինին ահավոր չէր սիրում լողանալ, ինչպես ասում են` նրա վրայից «շան հոտ էր գալիս», իսկ դա նրան շատ էր դուր գալիս: Հիմա մենք ժամանակ չունենք բացատրելու, թե ինչ ասել է ջուրը որպես տիեզերական-մկրտական կատեգորիա, որը ջրհեղեղով մաքրեց մեղքի մեջ թաղված աշխարհը... չենք խորանում օրինաչափության մեջ, որ աշխարհի առաջին մաքրումը ջրով էր, երկրորդը կլինի կրակով (իսկ Քոչարյանը կրակել շատ է սիրում), պարզապես եկեք չմոռանանք նաև բոնապարտյան սուբլիմացիան. կապրալ Նապոլեոնը միշտ ման էր գալիս մաշված ձեռնոցներով, ու երբ ծանոթանում էր գեղեցկատես կանանց հետ, ձեռքերը թաքցնում էր հետևում, հետո մաշված ձեռնոցները պահում` ի հիշատակ այդ հանդիպման։
Հիմա ասում եք` մեր դարդ ու ցավ, քո «կարմիր» ձեռնոցներ. էս նեղ մաջալին, երբ Մոսկվայում հրեն-հրեն սպասվում է «ռամըչնիի» ստորագրում, դրել` ինչի մասին եք դարդ անում:
Բայց դե` աշխարհում մեծ ու փոքր դարդեր չկան, և, ուրեմն` օրեր առաջ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը` յուր որդի Երվանդի հետ, մի համամարդկային օրենք «հռչակեց». իմա` «Որսի և որսորդության մասին» օրենքում փոփոխություններ կատարեց:
Պարզվում է, օրենքի տակ ահագին նրբություններ կան: Նախ, հիշենք, ինչ ասել է ձեր վերացող կենդանական աշխարհ և մեր «Կարմիր գիրք». այդ գրքում մատենագրված են այն կենդանիները, որոնք ոչնչացման եզրին են, և աշխարհն իր վրա է վերցրել նրանց պահպանման հոգսը:
Մի վերջին անգամ էլ տրվենք սուբլիմացիային ու շարունակենք. հիշո՞ւմ եք (ինչ անամոթն եք` ո՜վ տվեց 27-ի անունը)` էն տարի ինչպես էր կանգնել հրաձգարան այցելած Ռ. Քոչարյանն ու դեմքի-մարմնի խորախորհուրդ ի՜նչ պանտոմիմիայով էր փորձում կրակել «միշենի» վրա. կրակեց, դիպավ, հաճույքի հալոցք թափվեց դեմքից. հասկացվեց- գրոտեցինք` էս մարդը կրակելու համար է ծնվել։
Եվ, ուրեմն, Ջոնաթան Լիվինգսթոն ճայերից բացարձակ չհասկացող ու իր հերթին նրանց վրա կրակող բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը 2007-ին հատուկ Քոչարյան Ռոբերտի «սուբլիմացիայի» համար գործող օրենքում փոփոխություն է մտցնում առ այն, որ «բացառիկ դեպքերում է կարելի Կարմիր գրքում գրանցված կենդանիների որս` անհատական թույլտվությամբ»:
Էլ ուրիշ ո՜նց. գրեթե ողջ հանրապետությունը` իր հանքերով, կապի համակարգով, բանկերով «սեփականացրած»-փայբաժին արած Քոչարյանի վերջին հաճույքն էլ պետք է որ լիներ հազվագյուտ կենդանիների վրա կրակելը:
Ընդ որում` սեփական «տարածքներում». պարզվում է նաև, որ Եղեգնաձոր-Վայք տարածքում գտնվող` «Սաֆարի» կոչվող որսորդա-անտառա-արգելոցային տարածքը Քոչարյանը ևս իրենով է արել (չար լեզուներն ասում են` նրան է պատկանում), որպեսզի այնտեղ` ըստ օրենքի և «անհատական թույլտվության», վերացող, հազվագյուտ, մարդկության և աշխարհի կողմից պահպանվող կենդանիներ սպանի, հաճույք ստանա:
Մի խոսքով, Դալլաքանց տոհմի (մի մոռացեք` «դալլաք» նշանակում է վարսավիր. տեսնում եք` սա էլ «մի ուրիշ տեսակ» սուբլիմացիա է) օրենքի փոփոխություններով արգելվեց և հաճույքը, և նույնիսկ «կույս» մնալը` միաժամանակ. գործող օրենքում կատարված լրացումներին` կենդանիների որսն արգելելուն զուգընթաց, փոփոխություն է կատարվել նաև քր. օր.-ում, նախկինում նախատեսվում էր Կարմիր գրքում գրանցված կենդանի սպանած պաշտոնյային ազատազրկել 3 տարի` պաշտոնի զրկմամբ կամ առանց դրա (հա, էլի. սպանում, գնում, մի երեք տարի նստում ես, հետո գալիս, էլի նախագահ, նախարար կամ մի ուրիշ պաշտոն ես զբաղեցնում):
Հիմա չէ` կրակե՞ց, հինգ տարի նստում է, հինգ տարի էլ իրավունք չունի պաշտոն զբաղեցնելու արե՜ց տասը տարի:
Տասը տարին էլ քիչ ժամանակ չէ` կյանքը և կենդանիներին վերագնահատելու համար:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2232

Մեկնաբանություններ