ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՈՒ՞ր են էն «եվրոպական արտադրության դիտորդները», ի՞նչ են դիտում

ՈՒ՞ր են էն «եվրոպական արտադրության դիտորդները», ի՞նչ են դիտում
11.05.2023 | 10:35

Այս իշխանությունները շատ են շահարկում «5-րդ շարասյան» թեման:

Հավանաբար, հայելու առաջ կանգնած անընդհատ «5-րդ շարասյուն» են տեսնում։

Եվ դա այդպես է, քանի որ «5-րդ շարասյունը» Հայաստանում մոլեգնում է 2018 թվականից՝ թավշյա, թրքասեր, թրքամոլ, ապազգային, ապահայկական, սորոսական և հաշտվողական տեսք ընդունելով։

Երևանյան լճի մոտ կանգնած կանայք էլ այդպես հայելու մեջ նայելով կարող են այլ կանանց նմանեցնել իրենց կերպին:

Իսկ այս «թավշյա» շարասյունը «չաքուջը» ձեռքն առած արդեն փորձում է վերջնականապես Հայաստանը դարձնել «մի պատառ դրախտ», սակայն առանց հայերի և բնականաբար իրենց մեղքերը այլոց վրա բարդելու նպատակով «5-րդ շարասյան» փնտրտուքի մեջ են:

Հայաստանն էլ մի մեծ գլխանի շերեփուկի վերածելով միայն Երևանում հսկայածավալ շենքերի կառուցմամբ, իրենց հրահրած պատերազմում մի ողջ սերունդ զոհաբերելով, հավանաբար ուզում են Հայաստանը լցնել թուրքերով ու այլ այլազգիներով և հայերին իրենց երկրում դարձնել փոքրամասնություն, սկուտեղի վրա այն մատուցել թուրքերին՝ նրանց դարձնել «մեկ ազգ, մեկ պետություն»։

Իսկ դրա հիմքը դրվել է Արցախը հայաթափելու շրջափակման և «ռաստամոշկա» անելու այս իշխանությունների լուռ համաձայնությամբ իրականացվող փոխհամաձայնեցված ճանապարհային քարտեզի ծրագրին համապատասխան:

Ընդդիմադրի «կոմուֆլյաժ» հագած, ընտրություններին մասնակցելով սրանց անփառունակ գոյությունը լեգիտիմացնելով, դեռևս մի քանի տարի առաջ հրապարակում տրնգի տալով ու տրնգի նախաձեռնողներին «շաբաշներ» բաշխող քաղաքական բոլոր ուժերով հանդերձ:

Իսկ ԱԺ-ում իրենց ընդդիմություն համարող ուժերը, իմ կարծիքով, հավասարապես կիսում են պառլամենտական երկրի իշխանություների գործունեության ողջ պատասխանատվությունը:

Հա՛, ու՞ր են էն «եվրոպական արտադրության դիտորդները», ի՞նչ են դիտում․․․

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2904

Մեկնաբանություններ