ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Կանանց կտանեն բանակ և կկառուցեն ակադեմիական քաղաք

Կանանց կտանեն բանակ և  կկառուցեն ակադեմիական քաղաք
21.04.2023 | 20:14

Երեկ արդեն ասել էի, որ նիստը տեղափոխել էին՝ ԱԺ-ում ընթացող կառավարության 2022-ի կատարողականի հետ կապված։ Քիչ Է տեղափոխել էին, մի հատ էլ բարԻ լուՅսով՝ 9։30, ափալ-թափալ անցկացրին, որ խիղճները հանգիստ գնան էսօր էլ շարունակեն շոուն։

Էս անգամ մի քանի ավանդույթ խախտվեց․ նախ նախանիստյան երկարաշուչ ու պաթոսային տեքստեր չկային, էս անգամ «խաղաղության դարաշրջանի» մասին անհոգնել վերահաստատման մարմաջը չկար։

Օրակարգում 49 հարց էր ներառված, ավանդույթ դարձած 3-ը զեկուցեցին։

Նիստի ողջ տևողությունը 42 րոպե էր։

Գնելն իր դերի մեջ էր, հերթական միլիարդների պարտիան էր մուրում՝ այս անգամ 2 մլդ 729 մլն սուբվենցիոն ծրարգրերով 42 ծրագիր է անցկացնելու։ Մնացածը, ոնց որ միշտ։

Մտավ իր սովորական դերի մեջ, անհոգնել թվարկեց, թե այս որոշմամբ ինչ են ֆինանսավորում ու էլի անցավ մարզերի քուչեքով ու ըստ բակերի գծամետրերի թվարկեց, ի դեպ՝ ոչ մեկը բաց չթողեց, հիշեց անգամ՝ այն կենցաղային տները, որոնք պատրաստվում են վերանորոգել։ Ցանկն ընթերցելով փոփոլացավ ուղիղ 12 րոպե, ավելին, շեշտեց, որ «մեր պատմության մեջ մարզերում երբևիցե նման ծավալի ներդրումներ չեն արվել։

Հետո միտքն էլ ավելի պայծառացավ, որ հիմա էլ որոշեց, որ իրենց կառուցումների, գծամետրով ասֆալտի ու վերանորոգած բակերի, կոյուղագծերի թեմայով բրոշյուրներ տպվեն, ու հասցեներով, ըստ գծամետրերի նշվեն, թե իրենք ինչ են արել, ինչպես են մարդկանց փրկել վերահաս վտանգից։

Որոշեց այս անգամ նման ֆորմատով մարդկանց ուղեղը լվանալ․ ընդգծեց, որ իր համար շատ կարևոր է, որ էդ «պատմական բրոշյուրները» գրախանութնեում վաճառվեն, մարդիկ էլ վերցնեն ու հիանան։ Այսինքն, պետության միջոցների հաշվին սեփական փիառն է դարձյալ իրականացնում, դե մարդիկ էլ կասեն, «արա դե լավն ա էլի հո զոռով չի մեր նիկոլ-շինարարը»։

Կառավարության այս նիստը կարող ենք որակել «պատմության մեջ նոր էջ բացելու»։ Վառ օրինակը՝ կանանց բանակ տանելու և ակադեմիական քաղաք կառուցելու մասին պնդումները (ակադեմիական քաղաքի մասին խոսեց 8։30 րոպե)․ էս ամեն ինչը որակեց մեգանախագիծ։

Մոտս լուրջ անհանգստություն կա․ էլի կենտրոնացել էր Արագածի վրա՝ նշելով, որ լեռնադահուկային սպորտաձևն են զարգացնում:

Սիրտս մի տեսակ կախ է՝ Արագածի վրա չափից շատ են ֆիքսվել։

Ի դեպ՝ չմոռացավ ձեռի հետ նորից ռեկլամ արեց Երևանի տրանսպորտային համակարգի բարելավման թեման, հիշեց Աջափնյակի մետրոյի կայարանի շինրարաության մասին, ընդգծեց, որ նոր թաղ են կառուցում տասնյակ հազարավոր բնկարարաններով։

Այնպես, որ նորություն չկար՝ պոպուլիզմից բացի։

Արմեն ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Դիտվել է՝ 3162

Մեկնաբանություններ