Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Ուկրաինայի տրոհման սցենարը կազդի նաև Արցախի ճանաչման գործընթացի վրա

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Ուկրաինայի տրոհման սցենարը կազդի նաև Արցախի ճանաչման գործընթացի վրա
03.02.2014 | 10:54

Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանումը ներկայումս չի բխում ո՛չ Ռուսաստանի, և ո՛չ էլ բրիտանա-ամերիկյան ուժային բևեռի շահերից: Այդ երկրում ծավալվող ներքաղաքական ճգնաժամը Ռուսաստանին վերջին հնարավորությունն է ընձեռում գերազանցապես քաղաքական մեխանիզմների կիրառմամբ վերահաստատել իր ներկայությունը ներկայիս Ուկրաինայի հատկապես մերձսևծովյան բոլոր շրջաններում: Դա անգամ ավելի կարևոր նպատակ է, քան ռուսական Կիև ունենալը: Այսօր արդեն պարզ է, որ եթե առկա ճգնաժամը կարգավորվի առանց երկրի տարածքային ամբողջականության խախտման, ապա դժվար թե տեսանելի ապագայում Ռուսաստանը այսպիսի երկրորդ հնարավորությունը ստանա և կարող է մոռանալ իր բոլոր հավակնությունների մասին: Ղրիմի ինքնավար հանրապետությունը, իրավական առումով, կարող է Ուկրաինայի մի շարք տարածաշրջանների համար ռուսամետության միջուկը կազմել՝ հռչակելով իր անկախությունը և Ռուսաստանի հետ միավորվելու նպատակը: Դեպքերի նման ընթացքը հնարավորություն կընձեռի լուծելու նաև Մերձդնեստրի Հանրապետության Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցը: Պատահական չէր, որ օրերս ձեռք բերված ռուս-ուկրաինական միջկառավարական պայմանավորվածությունների համաձայն, հավանություն տրվեց Կերչի նեղուցի վրայով կամուրջ կառուցելու նախագծին, որի միջոցով Ղրիմը կկապվի Ռուսաստանի ներկայիս սևծովյան առափնյա շրջանների հետ: Ուկրաինայի տրոհման նման սցենարի իրականացումն անմիջական ազդեցությունը կունենա նաև Արցախի ճանաչման գործընթացի վրա: Այս համատեքստում բրիտանա-ամերիկյան շահերի խնդիրն առանձին թեմա է:

Դիտվել է՝ 1938

Մեկնաբանություններ