«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Մելոդիա (հատված)

Մելոդիա  (հատված)
04.02.2024 | 09:36

Դուք վստահեցի՛ք, մե՛նք թերացանք,

դուք հավատացի՛ք, երկմտեցինք մե՛նք.

ձեր իմաստավորը

դարձրեցինք անիմաստ

և մնացինք առ ոչինչ:

Ձեզ մենակ թողեցինք բարձր լեռներում`

ցրտի ու սառնության մեջ,

մոռացանք խրամատների թաց ու արյան վրա`

զենքը ձեռքներիդ.

մեջքով շրջվեցինք,

երբ առաջնագծում ուղիղ նայում էիք թշնամուն:

Մենք մատնեցինք ձեր քաղաքը,

բերդն ու ամրոցը,

երբ դուք կանգնած պարսպի վրա,

բարձր աշտարակին և դարպասի առաջ,

հսկում էիք օրերի երթն ու ապրելու իրավունքը մեր:

Մենք բացեցինք ձեր թիկունքը,

երբ դուք մեր կուրծքն էիք փակել

ձեր հասակով:

Առասպել հյուսեցինք ձեր շուրջը,

իսկ մենք մնացինք մանրածախ ու չնչին:

Ստեցին մեզ, և մենք ստեցինք ձեզ:

Մենք հանձնեցինք ձեր հայրենիքը

և ձեր հայրերի հայրենիքը`

թղթին դրած մեկ նիշով:

Մենք ձեզ կփնտրենք ողջերի մեջ,

դուք մեռածների մեջ կգտնեք մեզ.

բայց դուք կա՛ք,

և նորից ենք լինելու մենք:

Հուսիկ ԱՐԱ

Դիտվել է՝ 3296

Մեկնաբանություններ