«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. ապրիլի 26-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Ավան վարչական շրջանի թիվ 12 պոլիկլինիկայի, Բուսաբանական այգու, Խուդյակովի փողոցի, Ավանի թիվ 3-14 փողոցների ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: