Հնագետները Ֆլորենցիայում գտել են Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» աշխարհահռչակ կտավի բնորդուհու` Լիզա Գերարդինիի (1479-1542) շիրիմը սուրբ ՈՒրսուլա վանքի տարածքում, ուր նա ապրել է կյանքի վերջին տարիները: Արտաշիրիմման իրավունք ստանալուց հետո գիտնականները պատրաստվում են հետազոտության արդյունքները համեմատելու Լիզա Գերարդինիի զավակների գենետիկ տվյալների հետ (նրանց շիրիմները վանքի մերձակա գերեզմանոցում են):