Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Ինչո՞ւ «Ոսկե ծիրանի» խաղարկային անվանակարգում հայկական ֆիլմեր չկան

Ինչո՞ւ «Ոսկե ծիրանի»  խաղարկային անվանակարգում հայկական ֆիլմեր չկան
19.06.2012 | 00:03

«Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի խաղարկային անվանակարգում հայկական ֆիլմեր չկան, դրանք ներկայացված են միայն «Հայկական համայնապատկերում» և վավերագրական ֆիլմերի մրցույթում: Հարց է առաջանում` հատո՞ւկ է արված, թե՞ այդքան լավը չէին հայ ռեժիսորների ֆիլմերը:
Մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով այս հարցին, փառատոնի ծրագրերի տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆՆ ասաց, որ մի անգամ արդեն խաղարկային մրցույթում ընդգրկել են հայկական ֆիլմ` տեղի տալով որոշ նկատառումների: Ֆիլմը մրցանակ չի ստացել, և հետո թե՛ ռեժիսորը, թե՛ նրա շրջապատը աղմուկ են բարձրացրել, ասելով, որ հալածում են հայկական կինոն, տեղ չեն տալիս հայ ռեժիսորներին և այլն:
«Սա կատակ էր,- ասաց նա:- Եթե այն մակարդակի հայկական ֆիլմ լինի, ինչպիսին խաղարկային անվանակարգի 12 ֆիլմերն են, առանց վարանելու կընդգրկենք: Չենք մտածի` մրցանակ կստանա՞, թե՞ ոչ, կամ չստանալուց հետո ի՞նչ կասեն մեր մասին: Այսօր նման ֆիլմ չունենք»: Հարցին, թե ինչն է պակասում հայկական ֆիլմերին, և որքան են դրանք զիջում արտասահմանյան երկրների ֆիլմերին, Միքայել Ստամբոլցյանը կեսկատակ, կեսլուրջ պատասխանեց, որ մեր ռեժիսորներին պակասում է շնորհքը, իսկ թե որքան են զիջում, չի կարող ասել: «Եթե արվեստում քանակական սանդղակ լիներ, գուցե ասեինք: Սանդղակը չկա»,- ասաց նա:
Նշենք, որ խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթում ընդգրկված է 12 ֆիլմ: Աշխարհագրությունը լայն է` Չիլիից մինչև Պարսկաստան, շատ են նաև համատեղ արտադրության ֆիլմերը: Խաղարկային ֆիլմերի միջազգային ծրագրի ժյուրիի կազմը կղեկավարի աշխարհահռչակ կինոռեժիսոր, Կաննի փառատոնի մրցանակակիր և 2011-ի ժյուրիի անդամ Վիկտոր Էրիսեն:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6122

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ