Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Վախերը հիստերիայի են հասցնում ու ստիպում է՛լ ավելի հիմար բաներ խոսել

Վախերը հիստերիայի են հասցնում ու ստիպում է՛լ ավելի հիմար բաներ խոսել
22.05.2024 | 12:39

Երկրում իրավիճակ է փոխվել, ու բոլորից լավ դա իշխանական պատգամավորներն են զգում։ Տեսեք, թե ինչեր են խոսում ԱԺ-ում ու ոնց են խոսում։ Նույնիսկ սկսնակ հոգեբանները կարող են շատ արագ հասկանալ, թե ինչ է կատարվում նրանց ներսում, և ինչ վախեր են պատել նրանց։ Այդ վախերը հիստերիայի են հասցնում ու ստիպում, որպեսզի է՛լ ավելի հիմար բաներ խոսեն։ Խաչատուր Սուքիասյանը նույնիսկ սպառնաց, որ ընդդիմադիր գործիչները կարող են մահանալ։ Կարող է։ Ո՞վ գիտի՝ ինչ կա ՔՊ-ականների մտքում։ Բայց նույնիսկ սա չէ ամենակարևորը։ Ամենակարևորն այն է, որ, ինչպես արդեն ասացի, երկրում իրավիճակ է փոխվել։ Իսկապես փոխվել է։

Ինչ վերաբերում է ՔՊ-ականներին, ապա նրանք դեռ շանս ունեն։ Իհարկե՝ ոչ բոլորը, բայց հիմնականում ունեն։ Իրենք գիտեն իրենց փրկության ճանապարհը։ Եվ որքան շուտ փախչեն մահով սպառնացողներից ու մահ սփռողներից, այնքան ավելի հեշտ կանցնեն այդ ճանապարհով։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Դիտվել է՝ 1400

Մեկնաբանություններ