Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Համառ և կազմակերպված պայքար

Համառ և կազմակերպված պայքար
22.05.2024 | 16:33

Իռլանդիան, Իսպանիան և Նորվեգիան հայտարարել են, որ ճանաչելու են Պաղեստինը՝ որպես պետություն:

Կարծում եմ՝ սրան կմիանան եվրոպական այլ պետություններ նույնպես:

Ազատության և արդարության պայքարը մեկօրյա պայքար չէ: Հայ ազգի և ժողովրդի ազատության պայքարը կարող է նորանոր հաջողություններ գրանցել՝ մեր միատեղված, կազմակերպված և համառ ջանքերի շնորհիվ:

Այս իշխանությունների հեռացման գործընթացը վերոնշյալի փորձաքարն է, որի ընթացքում ստիպված ենք լինելու միատեղվել, կազմակերպվել և առաջնորդել: Այլապես, մեզ շարունակական ձախողումներ են սպասում:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 1618

Մեկնաբանություններ