«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Ինչով էին պայմանավորված ԳՇ փոփոխությունները

Ինչով էին պայմանավորված ԳՇ փոփոխությունները
16.02.2024 | 06:56

Միշտ հիշե՛ք՝ պատերազմի հիմնական շահառուն Նիկոլն է, իրեն օդ ու ջրի պես պետք է պատերազմը, քանի որ ինքը ունի պարտավորություններ, որոնք պետք է իրականացնի, ուստի պատերազմը լեգիտիմացնելու է թե՛ Սահմանդրության փոփոխությունը, հաշվի առնելով, որ ռեալի մեջ ինքը ռեյտինգ չունի, ու վիճակը, մեղմ ասած, լավ չի էդ մասով: Մյուս կողմից, ռեալ պատերազմով կտա այն, ինչ խոստացել է ու կհիմնավորի նաև այն, որ պիտի հանձնի՝ անկլավներ, փախստականների վերադարձ, բանակի լուծարում և այլն:

Տեքստը գրելիս թվում էր, թե դեժավյու է. նույնը գրել եմ Արցախի մասով 2019-2020-ին, բայց դե, դուք ո՞նց էիրք ասում՝ դավադրությունների տեսությու՞ն, ես էլ ասում եմ՝ տվյալների վերլուծություն, անձնական գործերի ուսումնասիրություն, քայլերի մոնիթորինգ (բա հո ուրիշների ստատուսները չե»մ կարդում, վերլուծություն գրում):

Ավելին՝ պատերազմը Նիկոլին լեգիտիմ հնարավորություն է տալու մեղադրելու ռուսներին էն ամենի մեջ, ինչն ինքն է հանձնելու: Հիշե՛ք՝ Արցախը հանձնելու հիմնական նպատակը մեր Արցախ հայրենիքի պատկանելությունը չէր, այլ ռուների դիրքերը թուլացնել-փոփոխելը:

Ամենայն հավանականությամբ, ՀՀ-ում կգործի Արցախի նախադեպը՝ իմիտացիոն ու քաոտիկ պաշտպանական կառավարման մոդելը, որի արդյունքում կհանձնեն այն, ինչ պետք է, բայց մի բան պետք է հաշվի առնել. իրավիճակն է օրակարգ ստեղծելու, Ալիևը հասկացավ՝ տալիս են, գալու է մինչև Երևան:

Նիկոլը, հավանաբար, որոշակի երաշխիքներ է ստացել Արևմուտքից, բայց իրավիճակը որոշվելու է տեղում, հողի վրա: Զոհեր կլինեն, իհարկե (դա լեգիտիմ հող հանձնելու պայման է), բայց դուք (մենք) ոնց որ դրա հետ խնդիր չունեք:

2019-ից սկսած ասում եմ մեկ հիմնական տեքստ՝ խնդիրն է պետք լուծել: Մենք չգնացինք դեռ դրան, ինքն է մեզ լուծում, հաշվեք՝ որքան կորուստ ունեցանք, ինչի մտածում եք՝ ձեր երեխեքը ապրելու՞ են, լու՞րջ... Ես շատ թերահավատ եմ, շատ:

Դու չես անում, քեզ են անում, իհարկե եթե հարճ չես ու խնդիր չունես հարճ դառնալու, մնալու:

Մեզ ոչ մեկը չի օգնելու. 44-օրյայի «հպարտ մենակին» հիշու՞մ եք: Մյուս կողմից, օգնում են նրան, ով նպատակ ունի դիմադրելու, ով հարճ չէ, ով ապելու լուսավոր նպատակ ունի, արժանապատվությունը գիտի ինչ է:

Նիկոլը, իհարկե, մոռանում է Իրանի մասին, կամ նրան ասել են, որ Իրանի հարցերը տեղում կլուծեն, անկայություն ու նման բաներ սերմանելով, բայց ես իր տեղը լինեի, այդքան վստահ չէի լինի:

Երեկ մի 60-նն անց տղամարդ «Առագաստի» այգում ինձ մոտեցավ, թե բա՝ մի բան խնդրեմ քեզ... Միանգամից հասկացա, որ Արցախից է, ասացի՝ ի՞նչ խնդրել, եղբայր, ինչո՞վ օգնեմ... Դեմքին ժպիտ եկավ, դե, իրենց մի մասին ՀՀ-ում ատում են, չէ՞, հասկացավ, որ ճիշտ մարդու հետ է խոսում: Ասում է՝ ես ազատամարտիկ եմ, Արցախի Հին թաղերից եմ եկել: Մի տեսակ չի թողնում իրեն ընդհատեմ, որ բան ասեմ, թե բա՝ երեխեքը կաթի ու տակդիրի խնդիր ունեն, մի քիչ... ՈՒ ես իրեն չեմ կարողանում ընդհատել, գրպանից հանում է ազատամարտիկի վկայականը, ինչ-որ նկարները ցույց տալիս, ասում եմ՝ վերջացրա, վե՛րջ, ներս տար, յա...

Էն, որ ամոթից գետինն ես մտնում... Դուք գոնե հասկանու՞մ եք, Արցախի հայ տղամարդը, տարեց, ով, ոնց հասկացա, ոչ մի օգնություն չի էլ ստանում, ապրում է Աբովյան քաղաքի ինչ-որ փայտաշեն տնակում, ինձ ֆոտոներ ու վկայականներ է ցույց տալիս, որ իրեն հավատամ, օգնեմ... Սա մեր բարոյական որակն է ցույց տալիս, թե մեր հարազատները ուր են հասել, իսկ մենք ոչ մի կիրառական բան չենք անում դրա հեղինակին պատժելու համար:

Ես իրեն ասացի, թե իր երկրի ղեկավարներից ում եմ հատկապես ճանաչում, ում ինչ աստիճանի «լավ» եմ վերաբերվում, ասում եմ՝ համար տուր, պատասխանում է, թե բա էդ համարը չեմ կարողացել վերցնել, հավանաբար հեռախոս չուներ էլ: Ինձ ասում է՝արի քեզ թոթի արաղ հյուրասիրեմ, ինքը փոքր երեխու կաթի փող չունի, ինձ ասում է՝ արի քեզ թոթի արաղ հյուրասիրեմ...

Ինչևէ, էս ա...

էլ ժամանակ էլ չկա:

Իհարկե հարճ քաղաքական գործիչները փորձելու են էս վիճակից օգտվել, բայց դե տեսնենք...

Էն օրը իմ ընկերներից մեկը, լսելով գործակալների մասին իմ ինչ-որ տեքստ, ասում է. «Դու ո՞նց ես սենց ապրում»:

Ես լռեցի, հիմա ասեմ գեներալ Մանվելի խոսքով. «Որքան մեզ համար դժվար, էնքան մեզ համար լավ»:

ՈՒ երևի Սարոյանով պետք է ավելացնեի, որ երբ գա էն պահը, որ պետք է ձգանը քաշես, արա դա... Մնացյալը կկարդաք մեծ հայի հուշերում:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 1828

Մեկնաբանություններ