Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Ձեր իսկ վճարումներից է գոյանում նրանց փորհաց-աշխատավարձը

Ձեր իսկ վճարումներից է գոյանում նրանց  փորհաց-աշխատավարձը
22.09.2023 | 19:01

Սիրելի ուսանողներ, այն վայ դասախոսները, ռեկտորները, որոնք իրենց դասաժամերից ու պաշտոններից դենը ոչինչ չեն տեսնում և արգելում են ձեզ փողոց դուրս գալ պայքարի, նրանք թրքաբարո, հացկատակ, անհայրենիք արարածներ են։ Մի պահ պատկերացրեք` ի՞նչ կարող են նրանք ուսուցանել ձեզ:

Նրանք սպառնում են ձեզ հեռացնել բուհերից, երբ ձեր իսկ վճարումներից է գոյանում նրանց փորհաց-աշխատավարձը։ Ամենակարևոր դասն ու քննությունը այսօր փողոցներն ու հրապարակներն են։

ՈՒսանող բառն արդեն նշանակում է անհնազանդություն, ըմբոստություն, արժանապատվություն, արյան կանչ։

Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ

Դիտվել է՝ 1736

Մեկնաբանություններ