ՆԱՏՕ-ի անդամները մտավախություն ունեն դաշինքի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականության փոփոխությունից, եթե Մարին Լը Պենի «Ազգային միավորումը» հաղթի խորհրդարանական ընտրություններում։ Որոշ դիվանագետներ այն կարծիքին են, որ Ֆրանսիան կարող է ևս մեկ անգամ դուրս գալ դաշինքի ռազմական հրամանատարությունից և ավելի քիչ թվաքանակով, ավելի ցածր աստիճանի զորքեր ուղարկել ՆԱՏՕ, քան՝ ներկայում:               
 

Ժողովրդի՛ց եք գաղտնի պահում, որ փուչ հրամանատարն անարգել շարունակի «բարդակը»

Ժողովրդի՛ց եք գաղտնի պահում, որ փուչ հրամանատարն անարգել շարունակի «բարդակը»
16.08.2023 | 17:16

Եթե սպանություն է, հանրությունը պետք է իմանա՝ ում հրամանատարության զորամիավորումում և որ աշխարհագրական տարածքում է այն կատարվել, սա ռազմական գաղտնիք չէ:

Ի՞նչ է նշանակում՝ N զորամասում, երբ խոսքը անհայտ հանգամանքներում երեք սպանված զինվորների մասին է:

Թե չէ՝ մեկ օրում իրար հաջորդած հանցանքները՝ մարդասպանությամբ ավարտված, այն տպավորությունն են թողնում, որ դրանք բոլորն էլ, ամենայն հավանականությամբ, կատարվել են նույն զորամիավորումում:

Զորամասն անկախ միավոր չէ, ԶՈՒ որևէ զորամիավորման հարյուրավոր ստորաբաժանումներից մեկն է. պարզ գրեք, թե որ զորամիավորումում է այս հանցավոր բարդակությունը՝ հարավ-արևելյան կամ հարավ-արևմտյան, մենք էլ իմանանք, հետևենք՝ արդյո՞ք սրա հրամանատարը պատասխանատվություն է կրում:

Ո՞վ չի տեղյակ, որ վերջին շրջանում բոլոր բարդակներն արձանագրվում են հարավ-արևելյան զորամիավորումում, գոնե գրեք, որ մարդիկ տարակուսած մեկնաբանություններ չգրեն՝ էլի Սյունի՞ք…

Նորմալ սյունեցին ուղղակի, գետինն է մտնում՝ կարդալով մարդկանց գրառումները, մանավանդ այն սյունեցին, ով մոտ էր կանգնած երբեմնի կարգուկանոնի բանակին:

Իբր թշնամու՞ց եք գաղտնի պահում այս «ռազմական գաղտնի՜քը»… Սիրտ չունեմ ծիծաղելու, լացս է գալիս: Բոլոր իրական գաղտնիքներն ու քարտեզները՝ նրանց ձեռքում դրած, էլ չասեմ, որ մեր նույնքան անպաշտպան երկնքում օրական հազարավոր նկարահանող սարքեր են պտտվում:

Դե, դրա կարիքն արդեն չկա էլ. ՀՀ –ում այլևս չկա 1 սմ տարածք, որ սանրած-մանրած չլինի թշնամին, բարձունքներին թառած են:

Այդքան անպաշտպան են մեր սահմանները:

Այդ մեզանից՝ ժողովրդի՛ց եք գաղտնի պահում, որ փուչ հրամանատարն անարգել շարունակի բարդակը, ու ծնողը չիմանա, թե ում է վստահում իր զավակին, ում հրամանատարությամբ գործող զորամիավորմանը կամ նրա զորամասերին:

Հավի ճտեր չէին այդ սպանված զինվորները, ամենքը մի տան ճրագ էին, հրամանատարը, գնդապետ է, թե նորաթուխ գեներալ, պետք է շամպայնի պրոպկի պես թռնի, երբ իր հրամանատարության զորքում զինվորների սպանություններ են կատարվում:

Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 2066

Մեկնաբանություններ