24.05.2013|
01:03
Դժվար, դժվար շաբաթ էր Հայաստանում` աննախադեպ իրադարձություններով ու անհաջորդ դեպքերով: Կառավարության չարչարանաց շաբաթը, երբ Ազգային ժողովում պաշտպանում էր իր գործունեության ծրագիրը, ավարտվեց կանխատեսելի արդյունքով: Ի սկզբանե ակնհայտ էր, որ կառավարության ծրագիրը խորհրդարանում ստանալու է վստահության քվե մեծամասնության ձեռամբ, իսկ բոլոր հնչած ու չհնչած ելույթներն ընդամենը արարողակարգային են ու հավուր պատշաճի` մի ծրագրի քննարկման շրջանակներում: Ցավոք: Որովհետև այդ ծրագիրը վերաբերում է բոլորիս: Բայց, այնուամենայնիվ, խորհրդարանական երկուշաբթին բոլորովին այլ իրադարձության էր նվիրված, քան կառավարության ծրագիրն է. երկարատև բացակայությունից հետո խորհրդարան էր վերադարձել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: