«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը դրական է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով փարիզյան հանդիպումը: Ռուսական կողմը դրական է վերաբերվում նման հանդիպումներին քաղաքական երկխոսության շարունակման տեսակետից»:
Չինաստանն էականորեն կրճատել է իրանական նավթի ներմուծումը: Այդպիսով Չինաստանը կարող է խուսափել ամերիկյան պատժամիջոցներից, որոնք ուժի մեջ կմտնեն հունիսի 28-ին: «Չինաստանը դանդաղ, սակայն վստահորեն իրականացնում է անհրաժեշտ գործողություններ»,- չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթոնը:
Եգիպտական «Մուսուլման եղբայրներ» շարժումը հայտարարում է, որ իր թեկնածուն` Մոհամեդ Մուրսին, հաղթել է նախագահական ընտրություններում: «Մոհամեդ Մուրսին Եգիպտոսի առաջին նախագահն է, որ ընտրվել է ժողովրդի կողմից»,- ասվում է Twitter միկրոբլոգում շարժման կողմից կատարված գրառման մեջ:
Ադրբեջանում հունիսի 12-ին ընդունված օրենքով երկրի նախագահն ու նրա կինը չեն կարող քրեական պատասխանատվության ենթարկվել նախագահի պաշտոնաթողությունից հետո. նրանց ցմահ անձեռնմխելիության կարգավիճակ է տրվում:
Հունաստանի երեք կուսակցություն պայմանավորվածություն է ձեռք բերել կառավարություն ձևավորելու հարցում: Այդ մասին հայտարարել է ձախ կենտրոնամետների առաջնորդ Էվանգելոս Վենիզելոսը:
Ավելի քան 80 մարդ է զոհվել Նիգերիայի հյուսիսում քրիստոնյաների և մահմեդականների միջև տեղի ունեցած բախումներից: Հիշեցնենք, որ անցած կիրակի այստեղ երեք եկեղեցի էր պայթեցվել:
Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի առողջական վիճակի մասին հակասական տեղեկություններ են ստացվում: Որոշ լրատվամիջոցներ հաստատում են, որ նա տարել է կլինիկական մահ, սակայն Nile TV-ն հաղորդում է, որ բժիշկների ջանքերը նրան փրկելու ուղղությամբ շարունակվում են:
Մոսկվայում ավարտվեցին Իրանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Բրիտանիայի և Գերմանիայի միջև բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Մինչ Մոսկվան բանակցություններ էին ընթացել Ստամբուլում և Բաղդադում:
Ղրղզստանում տեղի է ունենում Թյուրքական պետությունների կազմակերպության (OTS) ղեկավարների գագաթնաժողովը, որին մասնակցում են նաև դիտորդ երկրների ղեկավարները՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը և թուրքական զորքերի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսի «նախագահ» Էրսին Թաթարը։