ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Քաղաքականության մեջ «ոչ-ոքի» չի լինում

Քաղաքականության մեջ «ոչ-ոքի» չի լինում
13.06.2024 | 14:03

Հայաստանի քաղաքական և հասարակական դաշտում ստեղծվել է, շախմատային տերմինով բնորոշվող, «պատային» իրավիճակ՝ իշխանությունն այլևս ոչ մի օրակարգ չի կարողանում թելադրել և հասարակության հետ շփվում է բացառապես «ոստիկանական պատնեշի հետևից» (ցիտատը Նիկոլինն է՝ուղղված Սերժ Սարգսյանին), իսկ ընդդիմադիր շարժումը թեև չի մարում, սակայն առայժմ չունի իշխանություններին հեռացնելու ռեսուրս: Շախմատում այս իրավիճակում գրանցվում է ոչ-ոքի: Քաղաքականության մեջ այդպես չի լինում. Կա՛մ իշխանությունները կնստեն բանակցությունների սեղանի շուրջ շարժման առաջնորդի հետ (այդ թվում նաև՝ արևմտյան դեսպանատների ճնշման տակ, քանի որ նրանց են արդեն մեղադրում ոստիկանության նման «բարեփոխման» համար, և նրանք դա շատ լավ գիտակցում են, իսկ Արևմուտքը, ի տարբերություն ռուսների, շատ թանկ է գնահատում հասարակության մեջ ունեցած իր ամեն մի վարկանիշային տոկոսը), կա՛մ կշարունակվի երեկվա արյունահեղությունը և շատ ավելի վատ վերջաբան կունենա: Նրանց այլևս ոչ ոք տեր չի կանգնի՝ բացառությամբ Ալիևից, իհարկե: Հենց նրան էլ ուղղված էին Նիկոլի երեկվա խոսքերն Արցախի մասին: Փաստորեն, Նիկոլի հույսը երկուսն են՝ իր «բարեփոխված» ԳԵՍՏԱՊՈՆ և «բարեկիրթ» Ալիևը:

Կարեն Քոչարյան

Դիտվել է՝ 4927

Մեկնաբանություններ