ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Ընտրվում է ծաղրածու, ով ժողովրդի սրտից է խոսում

Ընտրվում է ծաղրածու, ով ժողովրդի սրտից է խոսում
22.08.2023 | 08:05

Երևանի ընտրությունների ընթացքում սկսելու է ձևավորվել նոր քաղաքական դաշտ։ Դա չի նշանակում, որ ովքեր չեն մասնակցում, այլևս դուրս են մնալու այդ պրոցեսից, սակայն, մյուս կողմից, չեն կարող գոնե դիրքորոշում չհայտնել։ Դա նրանց արդեն իրոք կարող է դուրս թողնել նոր դաշտի կազմավորման գործընթացից։

Կա տեսակետ, որ 2017-ին շշալցված «Ելք» դաշինքի ճյուղավորումները, այս կամ այն կերպ, խաղալու են ՔՊ-ի դաշտում։ Դրա պատճառներն ու նրանց վրա ազդելու գործիքակազմը նույնպես տարբեր են։

Այդ տեսակետը կիսում եմ, սակայն պետք չի նրանց բոլորին նույնականացնել։

Կենտրոնանանք «Ապրելու Երկիր» ու Հայկ Մարությանի վրա։ Ովքե՞ր են այդ ցուցակների տերերը, և որոնք են առանձնահատկությունները։

«Ապրելու Երկիր»

Շատերն այն նույնականացնում են Ռուբեն Վարդանյանի հետ, ինչը ճիշտ է, սակայն' մասամբ։

Հայաստանի բանկային համակարգը ուռճացվել է, իսկ վերջին երկու տարում գերշահույթներ ունի։ Բանկերն արդեն ձգտում են ներկայացված լինել քաղաքական համակարգում՝ իրենց շահերի լոբբինգի համար։ «Ապրելու Երկրի» կոորդինատորը Ռուբեն Վարդանյանն է, սակայն դրան ներգրավված են մի շարք բանկեր։ Հասկանալի է, ցուցակի անդամները դրածոներ են և որոշումների կայացման վրա 0-ից ցածր ազդեցություն ունեն, դրա համար անձերը հետաքրքիր չեն։ Առաջ օլիգարխներն էին կուսակցություն ստեղծում, հիմա՝ բանկերը. ժամանակները փոխվել են։

Նշեցի՝ բանկերի հիմնական խնդիրն իրենց շահերի լոբբինգն է, սակայն կա լուրջ վտանգ։ Բանկերն ունեն կախվածություն կառավարությունից, սակայն, ի տարբերություն օլիգարխների, ունեն որոշիչ կախվածություն միջազգային կառույցներից և կառավարելի են միջազգային ֆինանսական ու քաղաքական կենտրոններից. վարկեր, որոնք մեզ մեծ տոկոսներով բաժանելու համար են, մոնիթորինգ, պատժամիջոցներ, վերջապես, SWIFT գործիքի մասին չմոռանանք և այլն։

Կարճ՝ փողը չունի ազգություն, և այս պայմաններում նման կուսակցությունները, հայտնի պատճառներով, կարող են ողբերգական լինել մեզ համար։

Մարության & CO

Դա ակնհայտ Զելենսկու նմանությամբ պրոյեկտ է։ Ընտրվում է ծաղրածու, ով ժողովրդի սրտից է խոսում, որին հետո բերում են իշխանության ու կառավարում պրոյեկտի հեղինակների կողմից։ Սա արևմտյան պրոյեկտ է, ինչպես 2018-ին դա արեցին մեկ այլ ծաղրածուի միջոցով։

Այսպիսով, «Մարության» պրոյեկտը «Փաշինյան» պրոյեկտի պահեստային տարբերակն է, ինչի համար նրանց միջև կա հակասություն ու խանդ։

Եվ՝ վերջինը. հատկապես ուշադիր եղեք նրանց նկատմամբ, ովքեր ունեն զգալի սեփականություն ու ֆինանսներ արտասահմանում։ Նրանք կառավարելի են դրսի կողմից, և եթե այդ գործիքը չլիներ, գուցե 2018-ի դավադրությունը տեղի չունենար։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2495

Մեկնաբանություններ