Մեղադրյալի կարգավիճակում ազգային անվտանգության ծառայություն ներկայանալուց առաջ ֆեյսբուքյան իր էջում այս գրառումն է արել նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը` հավելելով.
«Այսօր΄ ժամը 12-ին, հրավիրված եմ ԱԱԾ, որտեղ ինձ մեղադրանք են ներկայացնելու փողերի յուրացման և փողերի լվացման հատկանիշներով:
Այսօր ոչ միայն ժողովուրդը չի հավատում, որ Օսկանյանը փող է լվացել կամ յուրացրել, այլև թե՛ գործ հարուցողները, թե՛ դրա պատվիրատուները, թե՛ գործի հետաքննությունն իրականացնողները և թե՛ դատախազի միջնորդագրին հավանություն տվողները: Բոլորն էլ գիտեն, որ այս ամենը աբսուրդ է:
Ես ԱԱԾ գնում եմ միմիայն այն պատճառով, որ օրենքն է պահանջում, և շարունակելու եմ օգտվել իմ սահմանադրական իրավունքից և ցուցմունք չեմ տալու:
Շնորհակալ եմ այս օրերին բոլոր ինձ աջակցություն ցուցաբերողներին»:
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ