Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

ՄԱԿ-ը սահմանել է մարդու անվտանգության բանաձևը

ՄԱԿ-ը սահմանել է մարդու անվտանգության բանաձևը
11.09.2012 | 13:21

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան երկուշաբթի ընդունել է «մարդու անվտանգություն» հասկացությունը սահմանող բանաձև, որը հաստատում է ազատության և հավասարության մեջ ապրելու մարդու իրավունքը, ինչպես նաև պաշտպանում է աղքատությունից: Փաստաթուղթն ընդգծում է պետությունների ազգային պատասխանատվությունը` այդ սկզբունքներին հետևելու համար, սակայն այն չի սահմանում լրացուցիչ իրավական պարտավորություններ:

Հայեցակարգը չի նախատեսում ուժի կիրառում կամ որևէ հարկադրանքի միջոց երկրների նկատմամբ: «Մարդու անվտանգությունը հիմնված է ազգային պատասխանատվության վրա», - նշված է փաստաթղթում:

Դիտվել է՝ 1618

Մեկնաբանություններ