Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

ՈՒղեղի արյան զեղում՝ անհայտ պատճառով

ՈՒղեղի արյան զեղում՝ անհայտ պատճառով
16.07.2012 | 11:27

Պաղեստինի նախկին ղեկավար Յասեր Արաֆատը իր կյանքի վերջին օրերն անցկացրել է Ֆրանսիայի Պերսի ռազմական հոսպիտալում, ուր տեղափոխվել էր նյարդային համակարգի և արյան շրջանառության լուրջ խնդիրներով: Ֆրանսիացի բժիշկները նրա մահվան պատճառ համարել են արյան զեղումը և չեն կարողացել գտնել հիվանդության սկզբնական պատճառները: Վերջերս շրջանառվում էր Յասեր Արաֆաթին թունավորելու վարկածը, որը հաստատելու կամ հերքելու համար նույնիսկ դին արտաշիրիմելու և նորից ուսումնասիրելու խնդիր էր դրվել:

Դիտվել է՝ 8189

Մեկնաբանություններ