ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայրենիքը չի լինում շքեղ կամ անշուք, Հայրենիքը լինում է սիրելի

Հայրենիքը չի լինում շքեղ կամ անշուք, Հայրենիքը լինում է սիրելի
18.10.2023 | 07:55

Ես նկարում եմ իմ երազանքները, նկարում եմ Հայաստանի ապագան: Ես գորշ ու անգույն իրականությանը հակադրում եմ մեկ ուրիշ աշխարհ ու մարդկանց նվիրում եմ գեղեցիկ գալիքի հույսը: Մարտիրոս Սարյանը եղեռնի ժամանակ ծաղիկներ էր նկարում, ու մեծ նկարչի գույները նույնպես վառ էին: Ես իրավունք չունեմ տրվելու ցավին, իրավունք չունեմ ընկճվելու, որովհետև արվեստագետ եմ ու պարտք ունեմ իմ ժողովրդի առաջ: Սիլվա Կապուտիկյանը ասում էր՝ քո ժողովրդի հավերժությանը չհավատալու իրավունք չունես:

Հայաստանը ապրող-շնչող պատմություն է՝ բաց երկնքի տակ, ու անցյալը ներկա է ամեն քայլափոխին: Բնության մեջ սահմանները վերանում են, ու իմ Հայրենիքը ձգվում է դեպի անցյալ ու ապագա: Մենք մեծ ազգ ու մեծ երկիր ենք, եթե կարողանանք մեր կենսագրության ժառանգորդը լինել ու զգալ ակունքից եկող ուժը: Եթե նկատել եք՝ ես չեմ ընտրում բնության ամենագեղեցիկ ու տեսարժան վայրերը, այլ նկարում եմ Հայաստանի ամեն պատառիկը՝ ծառ, թուփ, տնակ, լեռ, անտառ… Ես Հայրենիք եմ նկարում: Իսկ Հայրենիքը չի լինում շքեղ կամ անշուք, սիրուն կամ տգեղ, Հայրենիքը լինում է սիրելի ու միայն սիրելի՝ իր բոլոր դրսևորումներում, որովհետև Հայրենիքը միակն է ու անփոխարինելին:

Անցյալի փառքի դափնիների վրա ննջելը, ցավոք, հատուկ է հին ու մշակութային ազգերին: Բայց ես սա չեմ ասում որպես արդարացում, որովհետև մենք հասել ենք մի հանգրվանի, որտեղ մեզ վտանգավոր մարտահրավերներ են սպասում: Ու միայն ուժեղ, համահավաք դիմակայությունը կփրկի մեզ: Հայը ո՛չ ֆրանսիացի է, ո՛չ անգլիացի, որ ինքն իր համար ապրի: Այս արևի տակ հայրենիքի ու ինքնիշխան պետականություն ունենալու համար հայը պիտի ամուր բռնի կողքի հայի ձեռքը: Ու այդպես ազգովի դառնա մի կուռ ու անբաժանելի շղթա: Հայը, որքան էլ հարուստ, հաջողակ ու երջանիկ լինի, ամուր լինելու համար նրան հարկավոր է իր ազգի համահավաք ուժը: Այսինքն, փողոցում մուրացող հայը շքեղ առանձնատանը ապրող հայի ուժն է ու հակառակը: Ուստի, պիտի նրան բարձրացնի, ուժեղ դարձնի, պիտի նրան օգնելու հոգս վերցնի իր ուսերին ու իր արածը ոչ թե բարեգործություն համարի, այլ՝ հոգու պարտք:

Հրանտ Թադևոսյան



Գայանե Պողոսյանի (Gayane Poghosyan) ֆեյսբուքյան էջ

Դիտվել է՝ 7894

Մեկնաբանություններ