-
31.10.2020|
15:17
Չնայած խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքները չթիրախավորելու պայմանավորվածությանը՝ վաղ առավոտվանից Ադրբեջանը վերսկսեց Շուշիի և Ստեփանակերտի ռմբակոծությունները՝ Թվիթերում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
31.10.2020|
15:15
Ադրբեջանը չի ցանկանում երրորդ երկրի ներգրավում ղարաբաղյան հակամարտության մեջ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
-
31.10.2020|
15:09
Երևանը դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին՝ աջակցության համար, «Ինտերֆաքս»-ին ասել է կառույցի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։ «Այս պահի դրությամբ քարտուղարությունը հայկական կողմից օգնության որևէ դիմում չի ստացել», - ասել է նա։
-
31.10.2020|
15:08
Ղարաբաղյան հակամարտության գոտում ադրբեջանական ուժերը կիրառել են քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ, որ միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան կոնվենցիաների, ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում է:
-
31.10.2020|
15:06
Այսօր առավոտյան՝ ժամը 07:08-ի սահմաններում, հակառակորդը, խախտելով Ժնևում՝ խաղաղ բնակավայրերը չթիրախավորելու մասին ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, հրթիռակոծել է Ստեփանակերտն ու Շուշին՝ հայտնում է Արցախի պաշտպանության բանակը:
-
31.10.2020|
15:05
Շատ չանցած Ժնևի պայմանավորվածությունից, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում լուսադեմին հզոր պայթյունի ձայն լսվեց: Ադրբեջանական կողմը հրթիռակոծել է մայրաքաղաքի կենտրոնական շուկան՝ տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Նախնական տվյալներով տուժածներ չկան:
-
31.10.2020|
15:03
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով «Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները»:
-
31.10.2020|
15:00
ԱՄՆ-ը առաջարկում է ղարաբաղյան հակամարտության գոտում սկանդինավցի խաղաղապահներ տեղակայել՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանը:
-
31.10.2020|
14:59
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ Գերմանիան և միջազգային հանրությունը չեն ընդունելու ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումը։
-
31.10.2020|
00:17
Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, Aysor.am-ին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։