-
02.11.2020|
21:44
Իրանը ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում, որտեղ մարտերը շարունակվում են խաղաղության հասնելու համար, ոչ միայն հրադադարի, այսօր հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, հայտնում է IRNA գործակալությունը:
-
02.11.2020|
21:42
Հայաստանի կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացրել նոր ապացույցներ, որոնք հիմնավորում են Ադրբեջանի կառավարության կողմից եվրոպական դատարանի 39-րդ կանոնի համաձայն այս սեպտեմբերի 29-ի անհապաղ միջանկյալ միջոց կիրառելու որոշումը չկատարելը՝ հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը:
-
02.11.2020|
21:41
Նորվեգիայի կառավարությունը որոշել է 17 միլիոն նորվեգական կրոն տրամադրել Լեռնային Ղարաբաղում պատերազմից տուժած խաղաղ բնակիչներին: Այդ գումարը, որը հավասար է 1.5 միլիոն եվրոյի, Նորվեգիան Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը փոխանցելու է մարդասիրական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների միջոցով:
-
02.11.2020|
14:21
Կանադայի Օնտարիո նահանգի հարավ-արևմտյան հատվածում գտնվող երկու եկեղեցում հրդեհ է գրանցվել:
-
02.11.2020|
14:17
Ռուս ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Ալեքսանդր Ժիլինը զինթղթակից Յուրի Կոտենոկի «Военкор Котенок» թելեգրամ ալիքի համար մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը հայերի մասին:
-
02.11.2020|
14:16
Խստագույնս և վճռականորեն դատապարտում ենք 2020-ի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված զինված ագրեսիայի ընթացքում միջազգային իրավունքով արգելված՝ պատերազմի վարման մեթոդների և միջոցների շարունակական կիրառումը Ադրբեջանի կողմից՝ ասված է Արցախի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
-
02.11.2020|
14:13
Իրանի ռազմաօդային ուժերը նոյեմբերի 2-ին, Սպահան կենտրոնական նահանգում սկսել են «Երկնքի պաշտպանները» զորավարժությունների իններորդ փուլը, հաղորդում է IRNA գործակալությունը։
-
02.11.2020|
14:13
Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև բողոքի ցույց են կազմակերպել հայ համայնքի ներկայացուցիչները: հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
-
02.11.2020|
14:09
Ինչ-որ պահ է եկել, որ կուտակումները ու դիսլոկացիան վկայել են, որ ճիշտ կլինի արդեն դիմել Ռուսաստանին, լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին։
-
02.11.2020|
14:03
Fligtradar24 համակարգի օգնությամբ հայտնի է դարձել, որ նոյեմբերի 2-ին ժամը 02:55-ի սահմաններում Լիբիայի Տրիպոլի քաղաքից Թուրքիայի Ստամբուլ քաղաք է եկել Airbus A-319-112 ուղևորատար օդանավը, որը պատկանում է լիբիական Wings Airlines LWA100 / YL100 ավիաընկերությանը, փոխանցում է Infoteka24-ը: