Ադրբեջանը խախտում է հրադադարը, որովհետև և Ադրբեջանը, և Թուրքիան, ըստ էության, հայտարարում են, որ չեն պատրաստվում դադարեցնել ռազմական գործողությունները՝ Al Jazeera հեռուստաալիքին հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել «Մեկ ազատ աշխարհ» (One Free World International) միջազգային իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր Մաջեդ Էլ Շաֆիի և Իսլանդիայի խորհրդարանի անդամ Բիրգիր Թորարինսոնի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Ռուսական ընկերությունը հրաժարվել է Թուրքիայի առաջին ատոմակայանը կառուցելու ծրագրերից. որպես պատճառ նշվում է Մոսկվայի և Անկարայի միջև լարվածությունը` կապված Լիբիայի, Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների հետ՝ գրում է «Ahval»-ը՝ հղում կատարելով «Dünya»-ին:
Վրաստանում ամփոփվել է խորհրդարանական ընտրությունների ձայների 72,45 %-ը: ԿԸՀ-ի հաղորդմամբ՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ձայների 48.51 տոկոսով կրկին առաջատարն է, գրում է ria.ru-ն։
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ահաբեկչական խմբավորումների ներկայության կապակցությամբ՝ հայտարարելով, որ Իրանն իր սահմանների մոտ չի հանդուրժի նրանց ներկայությունը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը լիովին աջակցում է կրակի անհապաղ դադարեցման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կոչին, որ արվել է հոկտեմբերի 10-ին Մոսկվայում, վերահաստատվել է հաջորդաբար Փարիզում՝ հոկտեմբերի 17-ին և Վաշինգտոնում՝ հոկտեմբերի 25-ին։
Ռուսաստանը զանգվածաբար դատարկում է քաղաքացիական բնակչությունից Կուրսկի շրջանը։ Ուկրաինայի զորքի առաջխաղացումը թեպետ կասեցվել է, բայց նրանց հաջողվել է մեծ թվով տարածքներ գրավել։ Ռուսական իշխանության համար Կուրսկի շրջանի հսկայական հատված թշնամուն զիջելը մեծ խնդիր չէ, ասում են՝ ժամանակի հարց է, էլի հետ կվերցնեն։